Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջկանը տարավ վիրև, եռեսուն իննը օթախ իրար միջից բաց արեց, վրա քառասունին աղջկանը տարավ նեքսև։

Աղջիկը տեհավ՝ բերանը բաց մնաց.– Հե՜յ վա՜խ,– ասեց,– ըսքան էլ ապրա՜նք, կարողությո՜ւն կըլնի՞ մարդի:

Քնեցին։ Լիսը բացվեց, էդ մարդը բերեց քառասուն լիդր բամբակ, մի հատ անկաջ, դրեց էդ աղջկա մոտը, ասեց.— Տե՛ս, աղջի՛, ես էթում եմ, էս քառասուն լիդր բամբակը,— ասեց.— պտի մանես, քառասուն օրեն վրա, էս անկաջի տնքոցն էլ պտի կտրես, որ էկա տեսա չես արել, տենո՞ւմ ես էն շամփուրը, կճխտեմ շամփուրը, քաշ կանեմ օջորքիցը,– ասեց ու ինքը գնաց։

Էդ աղջիկը մնաց մոլորած, ի՞նչ աներ, ո՛նչ կարաց էդ բամբակը մանի, ո՛նչ էլ կարաց էդ անկաջի տնքոցը կտրի, ասեց.— Ա՛ստված ջան, ի՞նչ անեմ, էս ա վերջի օրն ա, որ գա, պտի ճխտի շամփուրը, կախ տա օջորքիցը։

Էկավ քառասուն օրը թամմեց, մարդն էկավ: Տեհավ ո՛նչ բամբակն ա մանե, ո՛նչ էլ անկաջի տնքոցն ա կտրե, վե կալավ շամփուրը՝ աղջկա բերնիցը խրեց, ոններիցը դուս էկավ, տարավ ճխտեց օջորքը։

Էլի եդ դառավ էն մարդի տունը, ասեց.— Ա՛յ մարդ, իմ կնիկը տո՛ւր, էն իմ կնիկը չէր։

Մարդը բերեց միջնեկ աղջկանը տվեց էդ մարդին։

Էդ մարդը սրան էլ տարավ իրա ամարաթը, նրա պես քառասուն լիդր բամբակ տվեց մանելու, մի հատ էլ անկաջ՝ տնքոցը կտրելու։ Սա էլ ո՛նչ բամբակը կարաց մանի, ո՛նչ անկաջի տնքոցը կարաց կտրի։

Մարդն էկավ սրան էլ ճխտեց շամփուրը, քաշ արեց օջորքիցը, էլի եդ դառավ էն մարդի տունը, ասեց.— Ա՛յ մարդ, իմ հախլուն, իսկական հախլուն տո՛ւր, էդ՛ տվածներդ իմ հախլուն չեն։

Մարդը վե կացավ գնաց աղջկա մոտը.— Վե՛ կաց,— ասեց,— ա՛յ որդի, հմի էլ քեզ ա էկե տանելու էդ անիրավը։

Էդ աղջիկը վե կացավ, մարգարտե շապիկը հագավ տակիցը, շորերը հագավ, ասեց.— Ա՛յ մեր, իմ ղութին բեր, իմ կատուն բեր։— Բերեց կատուն դրեց ղութու մեջը, էդ մարդը վե կալավ ու գնաց։ Տարավ հասցրեց իրա ամարաթը, նստեցին ընտեղ, քնեցին։

Լիսը բացվեց, էդ մարդը բերեց քառասուն լիդր բամբակ և էդ անկաջը, ասեց․— Էս քառասուն լիդր բամբակը տալիս եմ քեզ,