Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջկանը: Աղջիկը վե կալավ տարավ իրա ամարաթը, էն անկաջն էլ քցեց իրա կատվին, կատուն կերավ, տնքոցը կտրվեց:

Քառասուն օրը թամմեց, մարդն էկավ տեհավ, որ բամբակը մանած ա, ականջի տնքոցը կտրված ա, գնաց կնկա ճակատը պաչեց, ասեց.— Ապրես դու, կնի՛կ, նո՛ր իմացա, որ դու իմ կնիկն ես։

Նստեցին հաց ուտելու, մարդը, տեհավ, որ մի Թստան֊բըլոջ դենն էթում ա, ասեց.— Կորի՛ դեն, մուռտառ անասուն, դու խի՞ ես ընկե ըստեղ։

Կնիկն ասեց.— Վա՜յ, ա՛յ մարդ, դրան բան մի՛ ասի, ախար դա իմ մոքիրն ա։

Մարդն ասեց.— Բա որ քու մոքիրն ա, խի՞ ա էլե Թստան֊բըլոջ։

Ասեց.— Իմ մոքոր մարդն էլ քեզ պես չար էր, ընքան բամբակ մանիլ տվեց, որ էլավ Թստան-բըլոջ։

Ասեց.— Կնի՛կ, դու է՞լ որ շատ մանես պտի ըլնես Թստան֊բըլո՞ջ։

Ասեց.— Բա ի՞նչ պտի անեմ։

Մարդն ասեց.— Որ ըտենց ա, էլ պետքը չի, մի՛ մանի։


Պառկեցին, քնեցին. լիսը բացվեց, մարդն ասեց.— Ա՛ռ էս իմ ամարաթների բալանըքները տամ քեզ, ես էլի էթում եմ։

Բերեց քաշեց դրա աղաքի էրկու ատամը, մինը վիրինը, մեկը ներքինը, արծաթից ատամներ շինեց, դրեց ըտոնց տեղը, ինքը թողաց, գնաց։

Մարդը որ գնաց, կնիկը բալանըքները առավ, ընկավ օթախները ման գալու․ մի օթախ բաց արեց՝ տեհավ արծաթ էր կիտած, մի օթախ բաց արեց՝ տեհավ ոսկի էր կիտած, մի օթախ բաց արեց՝ բռլիանտ էր կիտած, վերջը դրա կարողության չափ ու սահման չկար:

Մի օթախ էլ բաց արեց՝ տեհավ աղբուր ա դուս գալի, տարավ ճկութը թաթխեց մեջը՝ էլավ ոսկի։

— Օ՜հ,— ասեց,— էս ի՜նչ լավ բան էր,— մազերն էլ թաթխեց մեջը՝ դառավ ոսկե թելեր։

Մի օթախ էլ բաց արեց՝ տեհավ սաղ արհեստավոր տղեք են նստած, մեկը զարգյար ա, մեկը՝ կտավ գործող, մեկը՝ խառատ, վերջը ամեն արհեստավոր կար ըտեղ։

Աղջիկը վե կալավ ասեց.— Տղե՛ք, դուք ըստեղ ի՞նչ եք անում: