Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունում, էթում իրանց հոր ձեռը պաչում, մոր ծիծը պաչում, ընկնում ճամփա։

Գալիս են գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սարի դոշի, մի չայիր–չիման տեղ վեր են գալի, չադիր տալի, որ գշերն ըտե մնան, մի քիչ հաց-մաց ուտեն, առավոտն էլի վե կենան էթան իրանց ճամփեն։


Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Խեղճ էրեխեն խաբար չիլնում աղպորտանց գնալը. իրիկունը գալիս ա տուն, տենում չկան։

Էթում ա մորն ա հարցնում. մերն ասում ա.— Բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, գնացել են աղջիկ բերելու։

— Ղո՞րթ։

— Ղո՛րթ. տասնըհինգ տարվա ճամփի պաշար են վե կալե գնացե։

— Բաս ե՛ս էլ եմ էթում։

— Ո՞ւր։

— Նրանց կուշտը։

— Ա՛յ որդի, դեռ հլա էրեխա ես, ճամփա չես գիտա, զադ չես գիտա, ո՞ւր ես էթում։

— Չէ՛, որ չէ՛,— ասում ա,— պտի էթամ, ո՛ր պտի էթամ։

Վերջը մերը որ շատ զոռում ա, տենում ա չիլնում, մի հետ սատանի ձին նի ա էլե, չի ուզում վե գա, հարցնում ա.— Ո՛րդի, հմի որ էթում ես՝ լա՛վ, ճամփի հմար ասպաբ-մասպաբ ո՞ւնես, բալի ջին-ջանավար ա ռաստ գալի, կա՞րաս ջուղաբը տա։

— Բա ի՞նչ անեմ,— ասում ա։

— Ա՛յ, ինչ արա՝ գնա հորդ կուշտը, ասա. «Թագավորն ապրած կենա, էթում եմ աղպորտանցս եննուցը, Սև թուրդ տա՞ս կապեմ վրես, ճամփին բալի ջին-ջանավար ա ռաստ գալի», տես ինչ կասի։

— Լա՛վ, կէթամ։

Էթում ա հոր կուշտը․— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էթում եմ աղպորտանցս եննուցը։

— Ա՛յ տղա,— ասում ա թագավորը,— հո չե՞ս գժվե. դու դեռ էրեկվա էրեխեն ես, ճամփա չես գիտա, զադ չես գիտա, էթում ես, ի՛նչ անես։