Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

29. ՔՈՍԵՆ ՈՒ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ

Կըլնի, չիլնի մի թագավոր: Էդ թագավորը կունենա թաք էրկու տղա։ Էլ զադ չէ: Օրեն մի օրը էդ թագավորը իրա տղեքանցը, իրա նազիր-վեզրին կկանչի, կասի.— Ձեզ էլ ա այան, ասսուն էլ, որ հա՛յ-հա՛յս գնացել ա, վա՛յ֊վա՛յս ա մնացե, աջալս էկել ա, պտի մեռնեմ, էկե՛ք քանի սաղ ու կենդանի եմ, իմ ձեռովը կտակս անեմ: Իմ սաղ թագավորությունը,– կասի,– տալիս եմ մենծ տղիս, մի Աքլոր ու մի Կատու ունեմ, էն էլ տալիս եմ պուճուր տղիս:

Կասի ու ֆոգին կտա: Կտանեն թագավորին առոք-փառոք, ոնց որ կարգն ա, կթաղեն, կթաղան կգան: Էդ մենծ տղին կշինեն թագավոր, կնստացնեն թախտին, որ հոր երկիրը կառավարի[1]: Անց կկենա ըսենց մի քանի վախտ. օրեն մի օրը պուճուր աղպերը կգա մենծ աղպոր կուշտը:

— Ա՛յ աղպեր,– կասի,– բոլ ա ինչքամ քու ումուդին մնացի, մեր հերը ոնց որ կտակ[2] ա արե, բե՛ իմ փայը տո՛ւ, էթամ իմ բանին:

— Ա՛յ աղպեր,— կասի մենծ աղպերը,— շատ էլ մեր հերը ըտենց կտակ ա արե, ի՛նչ անենք. դու ա՛րի ղոքիդ քարը վե՛ր

  1. Գրառման ձեռագրում բանահավաքը այս բառն ուղղել է, դարձրել՝ յոլա տանի (Ծ. Կ.):
  2. Գրառման ձեռագրում բանահավաքը այս բառն ուղղել է, դարձրել՝ վասիաթ (Ծ. Կ.):