Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե՛զ արա հացի թադարեք տես, մընք էլ ենք սոված, մեր ղոնաղն էլ. խեղճը շատ ճամփա ա էկե՝ բեզարած կըլնի, հաց ուտենք, որ մի քիչ դինջանա, մե՛ղք ա։

Կնիկը սուփրեն[1] բերում ա քցում, հացից-մացից, մածնից֊զադից, ինչ կա, չկա տանը՝ բերում ա սուփրի վրեն շարոտում։ Նստում են հացի:

Ուտելու վախտը Հոսի տղեն մածունը ղաստի հա՛ վեր ա ունում, լղոզում դոշին, հա՛ վեր ունում, լղոզում դոշին: Քոսեն էս որ չի տենում, վեր ա կենում տեղիցը, ա՛ռ հա մի սիլլա՝ տղի էրեսին. ո՛ր չի տալի, քիչ ա մնում աչքի պեծը թռչի: Տղեն, որ գիտար բանը ընչումն ա, սիլլի վրեն մի զռո՜ց ա քոքում, մի զռո՜ց ա քոքում, որ աստոծ հեռու տանի։ Հերը, մերը ի՛նչ անում են, չեն անում, տղեն ձենը չի կտրում:

— Ա՛յ որդի,— հարցնում ա Քոսեն,— ի՞նչ ես ուզում, ասա տանք, թաքլի ձենդ կտրես, անկաջներս դինջանա։

— Հավի միս եմ ուզում,— ասում ա տղեն լացակրկնած:

Մերը վեր ա կենում, ինչքամ հավ ուներ՝ քոմմա մորթոտում ա, էլի տղեն ձենը չի կտրում։

— Ախար ի՞նչ ես ուզում,— թազադան հարցնում ա հերը,— հավի միս իր ուզում, մեր հավերը սաղ մորթոտեցինք. հմի՞ ինչ ես ուզում:

— Էս մեր ղոնաղի Աքլորի միսը ընչանք չուտեմ, ձենս չեմ կտրի, ի՛նչ ուզում եք՝ ա՛րեք:

Վերջը ղոնաղի զահլեն որ էթում ա.— Ա՛յ ջանը՜մ,— ասում ա,— էդ էրեխեն մեռավ լաց ըլնելոն, մի Աքլորի մա՜լիաթն ինչ ա, վե կացեք իմ Աքլորը մորթեք, մե՜ղք ա, բալքի ձենը կտրի:

Զաթի Քոսեն էլ դրան էր բանդ. էն սհաթը տեղիցը վեր ա կենում ղոնաղի Աքլորը մորթում ա, նո՛ր որ տղեն ձենը կտրում ա։

— Ա՛յ կնիկ,— ասում ա,— էս լավ էլավ, հազիր ըսենց աղիղ ղոնաղ ունենք, էդ հավերիցը մի լավ հարիսա դի՛, գշերով-գշերհանա մեր ղոնաղն ուտի, նոր ճամփա ընկնի:

Կնիկը վեր ա կենում իրանց մորթած հավերը, թագավորի տղի աքլորը ղաշանդ թեբռում ա, իստկում, լավ փորը-մորը լվանում, լցնում մենծ պղինձը, թունդիրը վառում, հարիսեն դնում վրեն։

  1. Գրառման ձեռագրում դաստախունը. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):