Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էն բաշտեն ժամի ձենը որ Քոսի անկաջն ա ընկնում, վեր ա կենամ էթում ժամ, չունքի Քոսեն ասսու իրան օրը, ինչքամ էլ որ վռազ բան ունենար՝ առավոտ, իրիկուն պտի ժամ էթար: Քոսեն որ վե կացավ գնաց, թագավորի տղեն էլ վե կացավ, հագնվեց, որ էթա իրա ճամփեն։ Վե կացավ տեհավ Քոսեն տանը չի։

— Ա՛յ քիր,— ասեց Քոսի կնկանը,— դե ինձ ճա՛փու դի, էթամ իմ բանին, ես չեմ կարա կենամ, ընչանք Քոսի գալը։

Քոսի կնիկը շատ դեմ կընկնի, թե․— Կա՛ց հարիսա ուտենք, հմի որդիորի ա հազիր կըլնի։

Թագավորի տղեն անկաջ չի անի, կասի.— Պտի էթամ, որ պտի էթամ։

— Բաս որ ըտենց ա,— կասի Քոսի կնիկը,— էթամ մի հավ բերեմ, դի՛ հացիդ մեջը, ճամփին կուտես։

Էթում ա, հենց քաֆքիրը հարըսի մեջը տալու բաշտան, սատանական հենց թագավորի տղի Աքլորն ա դուս գալի. հանում ա մի հացի մեջ կոլոլում, բերում տալի թագավորի տղին։ Թագավորի տղեն Քոսի կնկա հեննա մնաս բարով ա անում, վե կենում ընկնում ճամփա։

Սրան թողանք էթա. գանք խաբար տանք Քոսիցը։

Ժամը որ դուս ա գալի, Քոսեն վեր ա կենում, գալի տուն։ Գալիս ա տուն թե չէ, կնկանը հարցնում ա.— Ա՛յ կնիկ, մեր ղոնաղն ո՞ւր ա, չըլնի՞ գնացել ա։

— Բա ի՜նչ ա արե. ի՛նչ արի, չարի՝ չմնաց, թե՝ վռազ եմ։

— Ճամփի պաշար հո չտվի՞ր։

— Բա ի՜նչ անեի, մեղքը չէ՜ր. էսքամ հավի, աքլորի միջիցը բա մի զադ չտա՜յի։

Քոսեն քաֆքիրը վեր ա ունում, վազում դպա հարըսի պղինձը։ Դե՚ս ա քրքրում, դե՛ն ա քրքրում, դե՛ս ա տալի, դե՛ն ա տալի, շատ ա ման գալի, համա թագավորի Աքլորը չի գտնում։ Փոր-փոշման թողում ա գալի կնկա կուշտը։

— Վա՜յ, քու տունը չքանդվի, ա՛յ կնիկ,— ասում ա,— դու էդ ի՞նչ օյին հանեցիր[1] իմ գլուխը,— ասում ա, ու յա՜լլա դռնե դուս գլուխն առնում կորչում։

  1. Գրառման ձեռագրում՝ բերիր․ ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):