Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հը՛, ա՛յ պառավ, ի՞նչ ես ուզում,— հարցնում ա թագավորը:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը,— մի խնդիրք ունեմ, համա էրեսս չի բռնում ասեմ։

— Ա՛սա, բան չկա, ա՛սա տենանք խնդիրքդ ի՞նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա, ես մի տղա ունեմ, էկել եմ քու աղջիկը ուզեմ իմ տղին, հմի կտաս՝ դու գիտաս, չես տա՝ էլի դու գիտաս, մեր արինը քեզ հալալ ա։

— Կտամ, խի՞ չեմ տա. համա մի բան պտի ուզեմ, թե արեցիք՝ շատ լավ, թե չէ էրկուսիդ գլուխն էլ կֆը՜ռռա։ Ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ, ասա տենանք,— ասում ա պառավը։

— Մի գշերվա միջին իմ ամարաթի նման պտի ընե՜նց մի ամարաթ շինեք, ընե՜նց մի ամարաթ շինեք, որ տենողի բերնի ջուրն էթա, որ աղջիկս գա էդ ամարաթի միջին ապրի։ Շինեցիք՝ լա՛վ, աղջիկս ձեզ հալալ ա, չշինեցիք՝ իմաց կացեք, էրկսիդ գլուխն էլ կտրիլ կտամ, իմացա՞ր։

— Իմացա, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը։

Թագավորին գլուխ ա տալի, թողում դուս գալի, էթում։

Դառը-տխուր, նոթերը կիտած գալիս ա տուն։

— Հը՛, նա՛նի,— հարցնում ա տղեն,— թագավորի կուշտը գնա՞ցիր։

— Գնացի, բա ի՜նչ արի,— ասում ա պառավը։

— Է՜, ի՞նչ ասեց թագավորը,— հարցնում ա թազադան տղեն։

— Ի՛նչ ասեմ, որդի, թագավորը ընենց բան ա ուզում, որ անելու ճար իլլաջ չկա։

— Մի՛ վախի, նա՛նի, ասա տենանք ի՞նչ ա ուզե, որ դու ըդենց դարտոտել ես։

— Ա՛յ որդի, ասելու բա՜ն ա, որ ասեմ. «Մի գշերվա միջին, ասում ա, իմ ամարաթի պես մի ամարաթ պտի շինեք, որ իմ աղջիկը գա միջին ապրի»։ Դե՛ ո՞նց շինենք, ա՛յ որդի, էս ախար ըսկի ըլնելու բա՞ն ա։

— Ա՛յ նանի, դու ըսկի դաբա մի անի, դրանից էլ հեշտ բան չկա, հենց օրն էգուց[1] թագավոր ամարաթը հազիր կըլնի, դու գնա արխեին քու բա՛նին կաց։

  1. Գրառման ձեռագրում այս արտահայտությունը դժվար ընթեռնելի է (Ծ. Կ.):