Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն կասի, կհանի Մատանիքը կդնի մատը, ալբիալը արաբները կգան:

— Ի՛նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— կասեն։

Տղեն կասի.— Ըստե էնթա՜վուր ամարաթներ պտի կաննացնեք. էնթա՜վուր ամարաթներ, որ սաղ աշխարքը ման գաս՝ հատը չգտնվի, մի խոսքով՝ ո՛վ տենա, խելքամաղ ըլնի մնա. մըն էլ որ ամարաթներն ընչանք լիս պտի հազիր ըլնի, իմացա՞ք։

— Աչքներիս վրեն, թագա՛վորի ցեղ,— կասեն արարները ու անէրևույթք կըլնեն։

Առավոտը գշերով-գշերհանա պառավը կզարթնի, աչքերը բաց կանի, ի՜նչ կտենա՝ թագավորին լայաղ ամարաթների միջին թեք ընկած ա. չորս գիհը մտիկ կտա, կմնա մոլորած, թե էս ո՜րդի ա։ Խեղճը ըսկի էրազումն էլ չէր տեհե էսթավուր ամարաթներ, ուր մնաց ինքն էլ միջին քնած ըլներ։ Բիրդան միտը կընկնի, որ էս քոմմա իրա տղի հունարն ա, կուրախանա, աշխարով մին կըլնի։

— Հը՛, նա՛նի,— ձեն կտա էն դհիցը տղեն,— մեր ամարաթներին հավանո՞ւմ ես. դե՛, թե՛զ արա, գնա՛ թագավորի աղջիկը բե՛:

— Էթամ, ա՛յ որդի,— կասի պառավը,— էս հետ ումուդ ունեմ, որ թագավորն իրա աղջիկը կտա:

Թեզ հագնում ա, էրեսը լվանում, գլուխ-մլուխը կապում, կոկում, զուգում, վե կենում էթում դպա թագավորի ամարաթը: Էթում ա դուզ թագավորի խնամաքարի վրեն նստում։ Թագավորը փանջարիցը պառավին վարավուրդ ա անում, ալբիալը գլխի ա ընկնում, որ իրա աղջկա հավարին ա էկե, չունքի խաբարը բերել են, որ պառավի տղեն իրա ուզած ամարաթները շինել ա, հազրե. ամարաթնե՜ր, ամարաթնե՜ր, ամարաթնե՜ր եմ ասում, որ տենողի խելք էր էթում։ Թագավորը իրա նազիր-վեզրին ղրկում ա, որ էթան պառավին բերեն իրա կուշտը։

Նազիր-վեզիրն էթում են պառավին աղաք անում, բերում թագավորի կուշտը։

— Հը՛, պա՛ռավ, էկա՞ր,— ասում ա թագավորը,— իմ ուզած ամարաթները տղեդ հազրել ա, համա մենակ էդ չի, էլ բան պտի ուզեմ։

— Թագա՛վորը սաղ ըլնի,— ասում ա պառավը,— ասա տենամ է՞լ ինչ ա ուզածդ։