Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի ընենց մենծ խալիչա պտի հազրեք, որ իմ ամարաթիցը ընչանք ժամը, ժամիցը ընչանք ձեր տունը փռած ըլնի. էս գիհը, էն գիհն էլ կանաչ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ծլվլան, աղջկանս քեֆը բերեն, իմացա՞ր։

— Իմացա, թագա՛վորն ապրած կենա, խի՞ չիմացա,— ասում ա պառավը։

Թագավորին գլուխ ա տալի, թողում, դուս ա գալի, էթում։ Էս պառավն ա՝ էթում ա տուն, էլի դառը-տխուր նստում ա ընչանք տղի գալը։ Տղեն գալիս ա տուն, տենում ա էլի մերը նոթերը կիտած նստել ա։

— Ի՞նչ կա, նա՛նի, էլի խի՞ ես ըտենց դարտոտե:

— Է՛հ, ա՛յ որդի, թագավորը հմի էլ ընենց բան ա ուզում, որ ըսկի ըլնելու բան չի։

— Ի՞նչ ա ուզում նա՛նի, ա՛սա տենանք։

— Ընենց մենծ խալիչա ա ուզում, որ իրա ամարաթիցը ընչանք ժամը, ժամիցը ընչանք մեր տունը փռած ըլնի. է՛ս գիհը, է՛ն գիհն էլ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ծլվլան, աղջիկը գա էդ խալիչի վրովը անց կենա։ Դե՛, քեզ եմ հարցնում, ա՛յ որդի. էս ըսկի ըլնելու բա՞ն ա։

— Դու դարտ մի անի, նա՛նի, էդ խալիչեն էլ հազիր կանեմ, տենանք սրանից եդը ինչ պտի ուզի։

Տղեն էս ասում ա թե չէ, Մատանիքը հանում ա դնում մատը: Դնելու բաշտան արաբները ալուստի գալիս են ընտե կաննում։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— հարցնում են արաբները։

— Զեզանից ընենց մենծ խալիչա եմ ուզում, որ թագավորի ամարաթից ընչանք ժամը, ժամիցը ընչանք մեր տունը փռած ըլնի. է՛ս դիհը, է՛ն դիհն էլ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ծլվլան. իմացա՞ք։

— Իմացանք, թագա՛վորի ցեղ,— ասում են արաբները ու անէրևույթք են ըլնում։

Մթնում ա։ Մեր ու տղա թեք են ընկնում արխեին քնում։

Լիսադեմին, բիրդան թագավորի անկաջը մի անուշ բլբլի ձեն ա ընկնում, որ մնում ա հայիլ-մայիլ էլած։ Ասում ա. «Ա՛րի մի վե կենամ, տենամ բլբլները էս ո՞րդե են ծլվլացնում»։

Դուս ա գալի, ի՜նչ տենա՝ իրա ամարաթի ազաքին ընե՜նց մի