Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասում ա. «Մի ձեռք էնթավուր շոր պտի բերեք աղջկանս հմար, որ ո՛նչ ասեղ դիպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ մկրատ, ո՛նչ զադ». դե՛ արի ու ըտենց շոր գտի։

— Դու դարտ մի անի, նա՛նի, էդ մի ձեռք շորն էլ կհազրեմ, տենանք եննա ի՛նչ պտի ասի, չտա։

Տղեն կասի, Մատանիքը կհանի կդնի մատը, ալբիալը արաբները կգան։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորի ցեղ,— կասեն արաբները։

— Մի ընենց ձեռք աղջկա շոր եմ ուզում ձեզանից, որ ո՛նչ ասեղ կպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ էլ մկրատ, իմացա՞ք։

— Աչքներիս վրեն,— կասեն արաբները ու էն սհաթին կչքվեն, անէրևույթք կըլնեն։

Առավոտը լիսը կբացվի թե չէ, տղեն մորը կասի․— Նա՛նի, դե վե՛ գնա թագավորի ամարաթը. նրա ուզած մի ձեռք շորը հմի հասած կըլնի։

— Լա՛վ, որ ասում ես, կէթամ։

Պառավը էն սհաթը կհագնվի, գլուխ-մլուխը կկապի, կզուգվի, կզարդարվի ու կկըրնկի դպա թագավորի ամարաթը։ Կէթա դուզ թագավորի խնամաքարի վրեն կնստի։ Նազիր-վեզիրը պառավին որ կտենան, կէթան, կկանչեն կբերեն թագավորի կուշտը։ Պառավը թագավորին գլուխ կտա, ընտե կկաննի։ Կտենա, թագավորի կշտին իրա աղջիկը նստել ա, հագին մի ընենց շոր կա, որ էլ ի՜նչ ասեմ, մարդ չուտի՜, չխմի՜, հենց նրան ու նրա շորերին մտիկ անի, էնքա՜մ մի սիրունիկ զադ էր։

— Պա՛ռավ,— կասի թագավորը,— հմի որ աղջիկս տարաք, դե գնա՛ տղեդ բե՛, պսակենք։

Պառավը ուրախ-ուրախ վեր ա կենում գալի տուն։

— Ա՛յ որդի,— ասում ա,— թեզ արա վե՛ կաց էթանք, թագավորը քեզ կանչում ա, ասում ա. «Թող գա, աղջիկս տամ նրան»։

— Ղո՞րթ,— հարցնում ա տղեն։

— Ղո՛րթ,— ասում ա մերը։

Մեր ու տղա վեր են կենում, գալի թագավորի ամարաթը։ Թագավորը իրա աղջիկը տալիս ա նրան, օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում. ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հալ ու հեսաբ չկար։ Հարսանիքից եդը տղեն թագավորի աղջկանը վեր ա ունում, բերում իրա տունը։