Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք մեր Քոսիցը:

Քոսեն, ախար, իմաստուն էր էլե։ Թագավորի աղի գլխով անցկացածը քոմմա գիտար, ամեն բան գիտար ու միտք էր անում՝ ո՞նց անի, որ իրա ինադը նրանից հանի, էն հունարով Մատանիքը նրա ձեռիցը խլի:

Օրեն մի օրը մի բոլ ռանգ-ռանգ ուլունքներ, մարջաններ, մարգարտներ ու շուշից շինած ջուռա-ջուռա զադեր ա վեր առնում գալի թագավորի տղի տան աղաքին մի պուճուր դուքան ա դնում, որ ծախի։ Թագավորի տղի կնիկը, դե ինչքամ չըլնի կնիկ էր էլի՜, ամեն օր ղարավոլներին փող էր տալի, էթում էն Քոսի դուքանից ուլունք-մուլունք, մարջաններ առնում, բերում։ Մի օր էլ ակուշկիցը տենում ա՝ ըսօր դհա լավ-լավ մենծ-մենծ մարջաններ կա Քոսի դուքանումը. ասում ա. «Ես էթամ, իմ ձեռովը լավերը ջկեմ, առնեմ»։

Վեր ա կենում գալի Քոսի դուքանը։ Քոսեն սրան որ տենում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։

— Խա՛նում ջան, ի՞նչ ես ուզում,— հարցնում ա Քոսեն։

Թագավորի տղի կնիկը մի քանի հատ մարջան ա ջկում, վեր ունում։

— Սրանց գինն ի՞նչ ա,— հարցնում ա Քոսին։

— Չէ՛, խա՛նում ջան,— ասում ա Քոսեն,— էս փողով չեմ տալի։

— Բա ընչո՞վ ես տալի,— հարցում ա։

— Ժանգոտած մատանիքներով, վաղուցվա հին բաներով, թե չէ փող չեմ ուզում,— ասում ա Քոսեն։

— Լա՛վ,— ասում ա թագավորի տղի կնիկը,— զաթի մեր պատըհանումը մի ժանգոտած Մատանիք կա, յավաշ էթամ բերեմ։

Էթում ա Մատանիքը բերում, տալի Քոսին, մարջաններն առնում, թողում գալի տուն։

Դու մի՛ ասի էդ մատանիքը էն հունարով Մատանիքն ա ըլնում։ Քոսեն քիչ ա մնում ուրախությունիցը գժվի, ալբիալը մատանիքը դնում ա մատը։ Դնելու բաշտան արաբները գալիս են։

— Հը՛, ի՞նչ ես ուզում, Քո՛սա,— հարցնում են արաբները։

— Էս սհաթը գնացեք թագավորի տղին ու պառավին բերեք վե դրեք ըստե, ինձ ու նրա կնկանը տարե՛ք ծովի միջի ցամաքը