Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30․ ԱՐՋԻ ՔՈԹՈԹԸ

Ըլնում ա, չի ըլնում մի տերտեր։ Էս տերտերը էնքամ ղվաթով ա ըլնում, որ ամեն օր գեղի ժամը շալակում ա, տանում մեջեն, ընդե աղոթք անում, էլ եդ բերում դեղը։

Մի օր էլ ըսենց ժամը շալակն տարել էր մեշեն[1] մի Արջի քոթոթ ռաստ էկավ. հարցրեց, թե էս ժամը խի՞ ա բերե։

Տերտերն ասեց.— Բերել եմ, միջին աղոթք անեմ։

— Բա՛ս որ ըտենց ա[2],— ասեց Արջի քոթոթը,— որ դու էդքամ զոռով ես, արի իրար հեննա կոխ պրծնենք. ով ում գեննովը տա՝ նա նրան ուտի։

Տերտերն ասեց.— Լա՛վ, արի կոխ պրծնենք։

Արջի քոթոթն ու տերտերը կոխ պրծան։ Արջի քոթոթը վե կալավ տերտերին գեննովը տվեց. ուզում էր նրան թիքա-թիքա անի՝ տերտերը աղաչանք-պաղատանք, թե.— Ա՛սսու սիրուն, ինձ մի՛ ուտի. ես քեզ կտանեմ մեր տունը՝ լավ կպահեմ, մուղաթ կկենամ։

Արջի քոթոթն էլ ռազի էլավ ու տերտերի հեննա էկավ գեղը։

Արջի քոթոթը տերտերի տանը էլ հաց չթողաց՝ կերավ, խեղճ

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ նրան, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ «— թե բաս ըտենց ա․․․». ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։