Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տերտերը սրա ձեռիցը չէր իմանում ի՞նչ անի, դվո՞րն էթա: Վերջը, միտք արեց, որ տանի իրանց թագավորին փեշքաշ անի, բալի նրա ձեռիցը պրծնի, թե չէ իրանց տաշտ ու մազը կկապի, տանը էլ զադ չի թողա՝ կուտի, կհատացնի։

Տերտերը ըսենց էլ արեց. վե կալավ Արջի քոթոթը տարավ թագավորին փեշքաշ: Թագավորն էլ առավ, հավեսի խաթեր պահեց: Համա մի քանի օրեն եդը տեհավ, որ՝ չէ՛, էս արջի քոթոթը իրա տանը կքանդի, ինչքամ տալիս են, ասում ա. «Սոված եմ»․ միտք արեց, որ մի դհով կորցնիլ տա:

Թագավորը իրա նազիր-վեզրին ասեց, որ մի ջադուքյար պառավ կանչիլ տան, բալքի նա՛ սրան մի ճար անի։ Գնացին մի պառավ կնիկ բերին։ Թագավորը հարցրեց, թե էնթավուր տեղ չի՞ գիտա, որ էս Արջի քոթոթին ղրկեն, էլ եդ չգա։

Պառավն ասեց.— Թագավորն ապրած կենա, խի՞ չեմ գիտա․ օխտը սարի քամակին մի մեշա կա, դրան որ ղրկես էն մեշիցը ցախ բերի՝ էլ եդ չի գա. ընդե քառասուն աղպեր դևերը[1] դրա մենծ թիքեն անկաջը կթողան:

— Լա՛վ,– ասեց թագավորը։ Կանչիլ տվեց Արջի քոթոթին, ասեց.— Պտի էթաս, օխտը սարի քամակին մի մեշա կա, ինձ հմար ընդիան հարիր սել ցախ բերես՝ պետքն ա։

— Ջո՛ւխտ աչքիս վրա,— ասեց Արջի քոթոթը,— ինձ հարիր սել տո՛ւ, իրա սելվորներովը, ճամփի պաշար՝ նրանից դենը ցախ բերիլը իմ շլնքին:

Արջի քոթոթը ինչ ուզել էր ճամփի հմար, թագավորը տվեց ու ճամփու դրեց։ Էս մեր Արջի քոթոթը հարիր սելը աղաքն արած՝ հազ ասելոն, քեֆ անելոն էր ճամփա էթում։ Գշերը որդե մթնում էր՝ վեր էր գալի, կրակ անում, սելերի եզներից մինը մորթում, էփում՝ սելվորների հեննա ուտում, սելն էլ մեկել սելերի քամակիցը կապում՝ էլի էթում: Ընենց որ ընչանք մեշի ղրաղը հասան, Արջի քոթոթը հարիր սելի եզներն էլ կերել, հատացրել էր. մնացել էր մի հատ, ըտ էլ ըստե մորթեց, կերակուր արեց՝ կերան։

Քառասուն դևը տեհան, որ մեշի ղրաղին մի մուխ ա բանձրանում. մնացին զարմացած, թե էս ո՞վ պտի ըլնի, սիրտ ա արե էկե էս դհերանքը, որ ղուշն իրա թևովը, օձն իրա պորտովը ընչանք

  1. Տպագիր տեքստում՝ դևը․ ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):