Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հմի չեն կարացէ ոտ դնի։ Դևերի մենծ աղպերը պուճուր աղպորը ղրկեց, տենա էն ի՞նչ ծուխ ա վեր ըլնում մեշի ղրաղին։

Պուճուր աղպերը գնաց, տեհավ մի Արջի քոթոթ, հարիր մարդ՝ կրակի չորս բոլորը նստոտել են, կերակուր են ուտում։ Հեռվից ձեն տվեց.— Ի՞նչ մարդ եք, որ էս բեվախտին էկել եք մեր մեշի ղրաղին կրակ արե. ինս եք, ջինս եք, ջանավար եք՝ թեզ ձեն հանեք, թե չէ ձեզանից մինն էլ ա սաղ չի պրծնի դև աղպորտանց ձեռիցը:

Արջի քոթոթը դհա կատաղեց.— Դեռ հլա դու մի աղաք արի, տենանք ի՞նչ ջանավար ես, որ հեռվից ըտենց մենծ-մենծ փրթում ես, եննա կիմանաս, թե մենք ի՞նչ մարդ ենք։

Դևը մոտկացավ կրակին թե չէ, Արջի քոթոթը ձեռի գաղտնակովը մի դըրբ որ չտվեց՝ էն սհաթին դևը շշմեց վեր ընկավ։ Արջի քոթոթը տարավ սրան սելիցը պարանով կապեց, որ չըլնի թե փախչի, ինքն էլ եդ էկավ իրա հացը կերավ։

Մենծ դևը տեհավ, որ պուճուր աղպերը եդացավ, չէկավ՝ մեկել աղպորը ղրկեց, տենա խի՞ եդացավ։

Արջի քոթոթը սրա գլխին էլ էն օղիեն հաղաց, տարավ աղպոր կողքին՝ սելիցը կապեց։ Մի խոսքով, գլխներդ ինչ ցավացնեմ, ըսենց երեսունը իննը դևին էլ ջերկուն իրար կշտի կապռտեց։

Մենծ դևը տեհավ, որ իրա աղպրտինքը գնացին, էլ եդ չէկան վերջը ինքը վե կացավ, կատաղած, փրփրած գնաց տենա՝ էս ի՞նչ խաբար ա, որ նրանք էսքամ ետացան։

Գնաց տեհավ իրա աղպրտինքը՝ երեսունը ինն էլ սելիցը ջերկուն կապռտած են. կրակի ղրաղին մի Արջի քոթոթ, հարիր մարդ նստոտած՝ հաց են ուտում։ Հարցրեց.— Ի՞նչ մարդ եք, էս վախտին ըստերանք ի՞նչ եք շինում։

Արջի քոթոթը ձեն, ծպտուն չհանեց, քաշեց դագանակը սրան էլ մեկել աղպորտանց հացին հասցրեց, տարավ նրանց կողքին կապեց։

Առավոտը որ լիսացավ թե չէ, Արջի քոթոթը հրամայեց քառասուն դևին էլ, որ էթան մեշիցը իրանց ձեռովը ցախ կտրեն՝ բերեն սելերը բարձեն։ Դևերը վրա պրծան մեշին. մի սհաթումն էնքամ ցախ կտրատեցին, որ հարիր սելը բարձեցին՝ դեռ հլա ավելացավ էլ։ Արջի քոթոթը հարիր սելն էլ իրար եննուց կապոտեց, քառասուն դևին աղաքի սելիցը լծեց, ինքն էլ ճիպոտը ձեռն առավ,