Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայաթումը կաննացնում, էթում հոր ձեռը պաչում, մոր ծիծ պաչում, թռնում ձին՝ յա՜լլա։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի չայիր-չիման տեղ, մի աղբրի կշտի վեր ա գալի, մի քիչ հաց–մաց ուտի, էլի վե կենա էթա իրա ճամփեն։ Որ հաց կուտի կպրծնի՝ թուրը ղնիցը դուս կգա, կընկնի աղաքը։

— Ա՛յ հարա՜յ,— կասի,— բաս դուշման պտի գա աղաքս, ես վախտով իմ գլխի ճարը տենամ։

Կասի ու թուրը ձեռին տեղն ու տեղը կկաննի։ Կկենա, կկենա մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ կտենա էն դհիցը մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի, մի ղո՜վտ ա գալի, ոնց որ մի եքա սար։ Չամի գերանը շինել ա թեշի, ե՜քա ջաղացաքար՝ թեշուն գլուխ, մի եքա էրկաթ՝ թեշուն ծիծեռ ու պարան մանելոն գալիս ա դպա իրան։

Տղին որ կտենա թե չէ՝ ձեն կտա.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերա՞նք, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը, ընչանք հմի իմ ահիցը ըստերանք ոտ չի կոխե, դու ո՛նց ես սիրտ արե, էկե։ Ո՛նց ես, էս թեշու պոչովը մի դըրբ տամ՝ էթաս, էլ եդ չգաս։

— Լա՛վ,— կասի տղեն,— էլ խի՞ պտի վախենամ. աստոծ մի ֆոգի քեզ ա տվե, մի ֆոգի՝ ինձ։ Ուզո՜ւմ ես, արի կռվենք. էն վախտը մալում կանի՝ ե՞ս եմ ղոչաղ, թե դու։

Ղովտն էս որ լսում ա, դհա՛ ա գժվում, կատաղում։ Ձեռի թեշին վրա ա անում տղին, որ տա բանֆոգի անի՝ նա Սև թուրը աղաքին բռնում ա։ Թեշին ո՛ր չի դիպնում թրին՝ հազար կտոր ա ըլնում, թափում գետինը։ Ջա՜նըմսան տղեն թուրը քաշում ա քյալլի միջիցը ո՛ր չի շեպում, ղովտը արենկոլոլ ընկնում ա գետինը։ Վրա ա հասնում, նրա քիթ ու պռունգը, անկաջները կտրատում, ածում խուրջինը, էլ եդ վե կենում, էթում իրա ճամփեն։

Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, է՛ս սարը դիպնում, է՛ն սարը դիպնում, վերջը էրկու սարի միջի մի չայիր-չիման տեղ վեր ա գալի։ Ոտը ձիու օրզանգուիցը հանում ա թե չէ՝ էն սհաթը թուրը ղնիցը դուս ա գալի, ընկնում աղաքը։

— Ա՛յ հարա՜յ,— ասում ա,— էլի դուշման պտի գա աղաքս։ Թուրը վեր ա ունում, հազիր կաննում, դուշմանի ճամփեն պահում։ Մի քիչ կենում ա, կենում, տենում ա էն դհիցը էլի մի ղո՜վտ ա գալի․ մի ղո՜վտ ա գալի, որ մի պռոշը երկնքումն ա,