Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կըլնի, ինձ էլ հետդ[1] տանես։

— Արի՛ էթանք. մին չըլնեմ՝ թող էրկու ըլնենք։

Էրկսով գնացին, գնացին՝ տեհան մի մարդ ծովի միջին կաննել ա. սաղ ծովը փորն ա քաշում՝ դեռ ասում ա․ «Ամա՜ն, ես ծարավ մեռա»: Էս ծով կուլ տվողը հարցրեց.— Էդ ո՞ւր եք էթում. ընձ էլ ձեզ[2] ընկեր չե՞ք անի։

— Խի՞ չենք անի. էրկու չըլնենք, թո՛ղ իրեք ըլնենք. արի՛ էթանք։

Ըսենց իրեքով ընկեր էլան, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օխտը աչքանի ջաղացի ռաստ էկան։ Նեքսև մտան, տեհան մի ջաղացպան ընդե ալիր ա աղում. էլ մաջալ չի տալի, որ ալիրը դուս գա, ունցի, հաց թխի, ուտի՝ հենց ընենց ալիրը հում֊հում ա նի տալի, դեռ հլա ասում ա. «Ամա՜ն, մի ճար արեք, սոված մեռա»։

— Բա՛ր'աջողում, ջաղացպան աղպեր,— ասեցին մեր ճամփորդները։

— Բարո՛վ, ասսու բարին. տերն աջողա, գնալներդ ո՞ւր ա։

— Ֆրանգստո՛ւն, ընդիան թագավորի աղջիկը բերելու։

— Որ ես էլ գամ ձեր հեննա, չե՞ք տանի։

— Խի՞ չենք տանի, իրեք չըլնենք՝ թո՛ղ չորս ըլնենք. գալիս ես, արի՛։

Չորս ֆոգով իրար հեննա ընկեր Էլան՝ գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, տեհան մի մարդ անկաջը գեննին ա կպցրե՝ լսում ա, հետը խոսում։

— Բարո՛վ, իմաստուն աղպեր,— ասեցին մեր ճամփորդները։

— Բարին ձեր որդկերանց արևը. աստոծ աջողա, էդ ո՞ւր եք էթում։

— Էթում ենք Ֆրանգստուն, թագավորի աղջիկը բերենք։

— Չի՞լնի ես էլ գամ։

— Խի՞ չիլնի. գալիս ես, արի՛, չորս չըլնենք՝ թո՛ղ հինգ ըլնենք։

Հնգով խելի տեղ գնացին, գնացին՝ տեհան մի մարդ սազը ձեռին ածում ա. էլ սա՛ր, էլ քո՛լ, էլ քա՛ր իրանց տեղներիցը ժաժ

  1. Տպագիր տեքստում՝ քեզ հեննա. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում հաջորդում է՝ հեննա, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):