Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ին էկե սազի ձենիցը. ընչանք երկնքի ղշերն էլ էկել ին անկաջ ին անում նրա սազին[1]:

Մեր ճամփորդները ասեցին.– Բա՛ր'աջողում, սազ ածող աղպեր։

— Բարո՛վ, ասսու հազար բարին, խերին. աստոծ աջողա, գնալներդ ո՞ւր ա։

— Ֆրանգստո՛ւն, թագավորի աղջիկը բերելու։

— Ի՞նչ կըլնի, ինձ էլ ձեր հեննա վե կալնեք:

— Ի՞նչ պտի ըլնի. գալիս ես, արի՛, հինգ չըլնենք, թո՛ղ վեց ըլնենք:

Վեցով գնացին, գնացին՝ տեհան մի մարդ Մասիսը շալակում ա տանում Հուսիս, Հուսիսը տանում Մասիս։

Մեր ճամփորդներն ասեցին.— Բա՛ր'աջողում, ղոչաղ աղպեր. էդ ի՞նչ ես անում։

— Ըսկի՛, ղվաթս եմ փորձում, դուք էդ ո՞ւր եք էթում։

— Էթում ենք Ֆրանգստուն։

— Չիլնի՞, որ ինձ էլ ընկեր անեք։

— Գալիս ես, արի՛․ վեց չըլնենք՝ թո՛ղ օխտն ըլնենք։

Էս օխտը ֆոգին՝ Արջի քոթոթը, Եգին վազողը, Անկշտում ջաղացպանը, Ծով կուլ տվողը, Իմաստունը, Սազ ածողը ու Մասիս շալակողը էկան, էկան՝ հասան Ֆրանգստուն։

Գնացին դուզ թագավորի դուռը ծեծեցին. նոքարը դուս էկավ, հարցրեց, թե ո՞ւմն են ուզում:

Արջի քոթոթն ասեց.— թագավորին։

Նոքարը գնաց թագավորին իմացում տվեց, թե օխտը չեշուտ֊չեշուտ մարդիկ ուզում են նրան տենան. թողա՞ գան, թե չէ։

Թագավորն ասեց.— Գալիս են, թո՛ղ գան. տենանք էդ ի՞նչ մարդիկ են։

Թագավորի նոքարը գնաց նրանց կանչեց։ Արջի քոթոթը իրա ընկերտանցովը էկավ թագավորի աղաքին կաննեց, ասեց.— Թագավորն ապրած կենա․ էկել ենք աղջկանդ տանենք. տալիս ես՝ քու խոշովը տո՛ւ, թե չէ, որ բանը մեզ մնա, իմաց կաց զոռով էլ կտանենք։

  1. Տպագիր տեքստում՝ «․․․իրանը տեղներիցը ժաժ ին գալի սազի ձենիցը. ընչանք երկնքի ղշերն էլ ին գալիս անկաջ անում նրա սազին», ուղղումները բանահավաքինն են (Ծ. Կ.):