Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան, թե ըս էլ արիք՝ հո՝ աղջիկս ձերն ա, տարե՛ք, ձեզ հալալ ըլնի։— Իմ համամը տաքացնիլ եմ տվե. գնացե՛ք թամուզ լեղացեք, ընդիան էկեք հաց կերեք, հացից եդը աղջիկս վե կալեք՝ տարեք, ոտով֊գլխով ձեզ եմ տալի:

Արջի քոթոթը իրա ընկերտանցով գնաց թագավորի համամը։ Թագավորը աղաքուց թամբահ էր արե իրա նոքարներին, որ համամը էնքամ տաքացնեն, որ նրանք մննելու բաշտան՝ տեղն ու տեղը խաշվեն մնան։ Արջի քոթոթը գնաց համամ. տեհավ էնքամ տաքացրել են, որ պատերն էլ ա կարմրե, հեռվից նրա գոլը մարդի էրում ա թողում. Ծով կուլ տվողին ասեց, որ փչի, համամը սառցնի։ Ծով կուլ տվողը որ մին չփչեց՝ համամի պատերը, ջուրը ընենց սառնացան, հենց իմանաս ըսկի տաքացրած չըլներ։ Քոմմքով էլ մտան հավուզը, չին-չին լեղացան, դուրս էկան գնացին թագավորի կուշտը, որ հաց ուտեն՝ եննա նրա աղջկանը վեր ունեն, տանեն:

Թագավորը տեհավ, որ ոնչ մի բանով էլա չկարաց Արջի քոթոթին զոռի, իրա նոքարներին հրամայեց, որ նրանց աղաքը կերակուր բերելիս՝ ամանների մեջը դեղ քցեն, որ նրանք ուտեն թե չէ, տեղն ու տեղը չորանան, բալքի սրանով պրծնի էս մարդակեր ջանավարների ձեռիցը:

Որ հացի նստեցին, նրանց Իմաստուն ընկերը անկաջը գեննին դրեց՝ ալբիալը հասկացավ, որ իրանց ամանները դեղել են։ Ընկորտանց անկաջին փսփսաց, թե իրանց աղաքի կերակրների մեջը դեղ ա քցած, չուտեն։

Սազ ածող ընկերը էս որ իմացավ՝ իրա սազն ածեց, թագավորը, նրա կնիկը, աղջիկը, նոքարները՝ բիրագնով էլ սազի ձենիցը խելքամաղ էլան, մնացին։ Ընչանք նրանց աղաքի ամաններն էլ սազի ձենը որ լսեցին, իրանց տեղներիցը ժաժ էկան՝ դեղած ամանիքը գնացին թագավորի ու նրա տանըցոնց աղաքը, նրանց ամանիքը էկան սրանց աղաքը։ Սազ ածողը սազը ձեռիցը վե դրեց, որ նրանք կարացին հաց ուտի։ Թագավորը իրա ամանիցը որ մի գդալ չկերավ՝ էն սհաթը միջից տրաքեց, չաթմիշ էլավ: Կնիկը էս որ տեհավ՝ վախլությունիցը նա էլ տեղն ու տեղը ընդե մեռավ[1]։

  1. Տպագիր տեքստում՝ «Էս որ տեհավ թե չէ, նրա կնիկը վախությունից նա էլ տեղն ու տեղը ընդե մեռավ». ուղղումները բանահավաքինն են (Ծ. Կ.):