Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

31. ԽՄՈՐ ՈՒՏՈՂ ԷՐԵԽԵՆ

Ըլնում ա չիլնում մի կնիկ: Էդ կնիկը ունենում ա մի տղա, մի աղջիկ, տղեն ըսենց տասը-տասնըհինգ տարեկան, աղջիկն էլ հլա ծծի էրեխա ա ըլնում:

Օրեն մի օրը էդ կնիկը հաց թխելիս ա ըլնում: Բերում ա էդ ծծի էրեխին օրորոցումը քուն դնում, եննա իրա բանին կենում: Տղեն էլ դե՝ եքա տղա, մորը՛ օգտում էր՝ գունտ էր կրում, ցախ էր բերում թունդիրը վառում, մախլասի՝ մոր աղաքին բան էր անում: Էս տղեն ա՝ մըն էլ որ էթում ա գունտ բերելու, տենում ա ի՜նչ իրանց ծծի էրեխեն հրեն ուսուլով օրորոցիցը վեր էկավ, գնաց խմորի գնտերից մինը կերավ, էլ եդ գնաց մտավ օրորոցը։ Էս որ տենում ա, մնում ա զարմացած, թե էրեխեն էլ խմոր կուտի։

Գալիս ա մորը նաղլ անում.– Ա՛ղի,— ասում ա,— բա չես ասի՝ ըսե՚նց, ըսե՚նց բան, մեր էրեխեն օրորոցիցը վեր էկավ, խմորի գնտերից մինը կերավ, էլ եդ գնաց մտավ օրորոցը:

— Չէ՛, — ասում ա մերը,— դու էլ ընե՜նց սուտ ես ասում, որ «էշն ախոռումը կզռա». ծծի էրեխեն էլ գո՜ւնտ կուտի։

— Չես ավատում,— ասում ա տղեն,— բո՚ւսուն քաշա, տե՛ս դրուստ եմ ասում, թե չէ:

Սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, մախլաս՝ ի՛նչ անում ա, չի անում՝ մորը չի կարում ավատացնի։ Տղեն էլի էթում ա գունտ