Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերելու, էլի տենում ա էն էրեխեն օրորոցիցը վեր էկավ, գնաց խմորի գնտերից մինը կերավ, էլ եդ գնաց մտավ օրորոցը։ Էլի գալիս ա մորն ասում, էլի մերը չի ավատում, հլա տղի վրեն բարկանում էլ ա: Մի՛ն, է՛րկու, հի՛նգ, տա՛սը, քանի տենում ա՝ գալիս ա մորն ասում ա, համա մերը տղին անկաջ չի անում:

Էդ տղեն ա՝ տենում ա, որ մերը իրա ասածը բանի տեղ չի դնում, ինքն իրան միտք ա անում․ «Ա՛ղպեր,— ասում ա,– էս ծծի էրեխեն հմիկուց որ խմոր ա ուտում, մենծանա, ո՛վ գիտա, մըղ էլ ուտի. պտի աղաքուց. ես իմ գլխի ճարը տենամ»։

Էթում ա մի քանի հաց վեր ունում ու յա՜լլա՝ դռնե դուս. գլուխը առնում, անսաս էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մախլասի՝ մի շաբաթ, գշեր, ցերեկ գալիս ա՝ մի սարի ա ռաստ գալի: Վարավուրդ ա անում, տենում՝ էդ սարի դոշին հրենիկ մի սուրու ոչխար, դե՛ս ա մտիկ տալի, դե՛ն ա մտիկ տալի, տենում ա ո՛նչ չոբան կա, ո՛նչ զադ։ Մնում ա միտք անելոն, թե էս ի՛նչ բաս ա, էս սուրու ոչխարը խի՜ ա անտեր-անտիրական ըստե արածում։

«Կա, չկա,— ասում ա,— ըստե մի բան կա. պտի ընչանք իրիկուն ըստե կենամ, տենամ էս ոչխարը ո՞ւր ա էթում, ես էլ հեննեն էթամ»:

Մնում ա ընչանք իրիկուն. մութը գետինը կոխում ա թե չէ, տենում ա հրես սարը ճղվեց, թաց էլավ ու եդ սուրու ոչխարը ինքն իրան գնաց, մտավ մեջը։ Տղեն էս որ տենում ա, ինքն էլ ուսուլով ոչխարի հեննա մննում ա նեքսև։ Ոչխարը որ քոմմա մննում ա, սարը էլ եդ խփվում ա, կալնվում:

Էս տղեն մննում ա սարի մեջը, ի՜նչ տենում՝ լա՛վ֊լա՛վ տներ, լա՛վ֊լա՛վ օթախներ, լա՛վ֊լա՛վ ամարաթներ, տո՛ւն, տե՛ղ, գո՛մ, մա՛րագ, մախլաս՝ ի՛նչ ասես կա. մի մարդ, մի կնիկ էլ էդ օթախների միջին, որ էրկսի աչքերն էլ հանած ա, ո՛ր ասես, զադ չեն տենում։ Էդ կնիկը դուս ա գալի ոչխարի աղաքը, քշում, տանում անում գոմը, եննա մաթրաթը վեր ա ունում, էթում ոչխարը կթում, մաթրաթը պըռտեպռունդ լքցնում, բերում։ Մարդ ու կնիկ էդ մաթրաթ կաթը լավ֊լազաթին փրթում են, գթալներն առնում, ընկնում նրա ջանին։ Տղեն էս որ տենում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում, զաթի ինքն էլ սոված, նըխտից ընկել էր, մի դհիցն էլ նա ա վրա պրծնում կաթին։ Մարդ ու կնիկ սազ մաթրաթը դարտկում