Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարը բացվում ա, ոչխարը նեքսև ա անում, սարը էլ եդ կալնվում ա: Էդ մայիֆ մարդ ու կնիկը որ իմանում են տղեն էկավ, ուրախանում, աշխարով մին են ըլնում։

— Հը՛, ա՛յ տղա,— ասում են,— ըսկի ի՞նչ կա, ի՞նչ չկա, մենք քեզանից նիգյարան ինք, հո էն սարը չգնա՞ցիր:

— Ո՚նց չէ,— ասում ա տղեն,— գնացի, էն սատանեքանց հախիցը էկա, քոմմըքին էլ սատկացրի, ձեր ինադը հանեցի նրանցից. հրես էրկսիդ աչքերն էլ բերել եմ:

Բերում ա աչքերը գնում իրանց տեղը. սաղացնում, ոնց որ պետքն ա դրստում, եննա հանում ա բմբուլը ջրի միջին թաց անում, քսում նրանց աչքերին։ Քսում ա թե չէ, աչքները բացվում ա, տենում են:

— Զորա՜նաս, ա՛յ որդի,— ասում են,— դու որ մեզ էս լավությունը արիր, սրա տակիցը մենք ո՞նց պտի դուս գանք:

— Շա՜տ մենծ բան ա,— ասում ա աղեն,— էսքամ վախտ ձեր տանը կենում եմ, ձեր հացն ուտում, ձեր ջուրը խմում, ի՛նչ կըլնի, որ ես էլ մի օր ձեր հավարին հասնեմ։

— Ա՛յ որդի,— ասում են,— էս հետ որ անփորձանք էն սատանեքանց ձեռիցը պրծար, սաղ-սալամաթ եդ էկար, ըստուց դենը քեզ մուղաթ կաց, էն Ասլանի սարը չէթաս հա՜, թե չէ քեզ կքրքրի, ձվիգ-ձվիգ կանի, մենծ թիքեն անկաջդ կթողա։

— Լ՛ավ,— ասում ա տղեն,— որ ասում եք՝ չեմ էթա:

Հաց են ուտում, պրծնում, թեք են ընկնում քնում։ Առավոտը լիսը բացվում ա, տղեն էլի ոչխարը աղաք ա անում, քշում տանում հանդը արածացնելու։

Էթում ա, էթում ա, էթում շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին ինքն իրան միտք ա անում. «Ի՛նչ կըլնի, կըլնի,— ասում ա,— ա՛րի հմի էլ էթամ էն մի սարը, տենամ ընդե ի՛նչ կա, ի՛նչ չկա»:

Ասում ա, տալի սնուռն անց կենում, ոչխարը քշում էն սարը: Էթում ա ի՜նչ տենում՝ Ասլանի ձենը սաղ աշխարքը վեր ա կալե, ընե՜նց մի ձեն ա հանում, ընե՜նց մի ձեն ա հանում, որ աստոծ փրկի, ազատի. դու մի ասի, էդ Ասլանը ցավում ա:

Ասլանը էս տղին որ տենում ա, ձեն ա տալի.— Ի՛նս ես, ջի՛նս ես, ջանա՛վար ես՝ ձե՛ն հանա, ինձ էս նեղ տեղիցը աղա՛տա․ հրես ցավում եմ, քանի ճուտ բերեմ, հալալ կես անեմ հեննեդ. էրկուսը