Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինը՝ գետընքումը. ծծերն էլ էնքամ էրկեն, որ գեննին քաշ ա գալի։ Էկա՛վ, էկա՛վ՝ դուզ դպա տղեն։

― Ա՛յ հողածին, դո՛ւ ըստե՜րանք. օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի իմ ահիցը չի կարացե ըստե ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե էկե։

Ղովտն էս ասում ա թե չէ՝ բերանը բաց վրա ա պրծնում, որ տղին փորը քաշի․ տղեն թուրը ո՛ր վրա չի բերում քյալլին ծեփում՝ ղովտը գլխի վրեն յա՛լլա ընկնում ա գետինը, ֆոգին տալի։ Վրա ա հասնում, էս ղովտի էլ քիթ ու պռունգը, անկաջները կտրատում, ածում խուրջինը։ Ըստե մի պուճուր մնում ա, դինջանում, էլ եդ վե կենում, էթում իրա ճամփեն։

Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հեռվանց տենում ա մի սարի վրա հրեն մի սիպտակ չադիր։ Թուրը հանում ա, ձիու գլուխը բաց թողում։

― Ո՞վ եք,― ձեն ա տալի հեռվանց,― ի՛նս եք, ջի՛նս եք, ջանա՛վար եք՝ դուս էկեք, թե չէ որ էկա, իմաց կացեք մահներդ կտամ։

Չադրի մարդիկը վախլություններից էն սհաթը դուս են գալի։

— Ֆլա՛ն թագավորի տղեքն ենք,— ասում են։

― Բա էդ ո՞ւր եք էթում,— հարցնում ա։

― Մենք օխտն աղպեր ենք, էթում ենք մեզ հմար կնիկ բերենք, որ օխտն էլ մի տանից ըլնեն՝ մի հալալ մոր կաթնակեր։

Էս լսում ա թե չէ՝ ալբիալը ճանանչում ա. էն սհաթը ձիուցը վեր ա գալի, աղպորտանց ճտովը փաթթվում, ուրախությունից լաց ըլնում։

— Ե՛ս,― ասում ա,— ձեր պուճուր աղպերն եմ, բա չե՞ք ճանանչում։

— Ղո՞րթ։

— Ղո՛րթ։

Վարավուրդ են անում տենում, որ դրուստ իրանց պուճուր աղպերն ա, ուրախանում, աշխարով մին են ըլնում։ Նո՛ր նստում են ըստե իրար հեննա զրից՝ անում՝ ըստիան, ընդիան, դաղդան, դաշդան հարցնում, ասում, խոսում, մասլահաթ անում։

— Դո՞ւ խի էկար,― հարցնում են աղպրտինքը։― Մենք մեր հորնըմորը մենակ թողինք՝ հերիք չէ՞ր. խեղճերը, ով գիտա, մեզ վրա էնքամ միտք անեն, միտք անեն, որ օր-ծերություն դարդավարամ