Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլնի, մինը՝ ինձ, մինը՝ քեզ, չորսը ըլնի, էրկուսը՝ քեզ, էրկուսը՝ ինձ. ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասում ա տղեն։

Էթում ա Ասլանի աղաքին չոքում, նրան ազատում։ Էդ Ասլանը չորս ճուտ ա բերում։ Ասլանը էրկուսը ինքն ա վեր ունում, էրկուսը տալի էդ տղին։

— Տա՛ր,— ասում ա Ասլանը,— դու որ ինձ էս նեղ տեղիցը ազատեցիր, տա՛ր, մորդ կաթի նման քեզ հալալ ա։

Էդ տղեն ա՝ Ասլանի ճուտերը վեր ա ունում, ոչխարը աղաք անում, գալի տուն։ Սարը ճղվում ա, բաց ըլնում, տղեն ոչխարը անում ա նեքսև։

— Հը՛,— հարցնում են էն մարդ ու կնիկը,— խի՞ էսքամ եղացար:

— Բա՛ չեք ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն Ասլանին ազատեցի, էս էրկու ճուտն էլ ինձ փեշքաշ արեց:

Էդ տղեն ա՝ բերում ա Ասլանի ճուտերը իրա կշտին պահում։ Քանի պուճուր ին, դրանց կաթ ա ուտացնում, որ մի քիչ մենծանամ, զնջլով կապոտում ա, որ չփախնեն։ Մնի անումը Ասլան ա դնում, մեկելինը՝ Ղափլան:

Անց ա կենում ըսենց մի քանի վախտ՝ մի՛ ամիս, է՛րկո՛ւ ամիս, ի՛րեք ամիս, մախլասի՝ վեց ամիս, օրեն մի օրը էս տղեն միտք ա անում. «Էթամ մեր երկիրը,— ասում ա,— տենամ ի՛նչ կա, ինչ չկա, մերս ո՞նց ա, ի՞նչ ա անում, սաղ-սալամա՞թ ա, թե չէ»:

Գալիս ա էդ մարդ ու կնկա կուշտը:

— Ուզում եմ էթամ մեր երկիրը,— ասում ա,— ի՞նչ կասեք. իզին կտաք՝ կէթամ, թե չէ, հո չէ։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում են էն մարդ ու կնիկը,— սիրտդ ուզում ա՝ գնա՛, ի՛նչ պտի ասենք:

— Բա՛ս որ ըտենց ա,— ասում ա,— կէթամ: Ինձանից ձեզ ամանաթ, իմ Ասլան֊Ղափլանին լավ մուղաթ կկենաք ընչանք իմ գալը, բան ա, թե տենաք չարչարվում են, տեղները դինջ չեն կենում, ուզում են փախնի՝ իմաց կացեք նեղ տեղ եմ, բաց թողեք գան, հավարիս հասնեն։

— Լա՛վ,— ասում են էն մարդ ու կնիկը,— արխեին կաց, ոնց որ ասեցիր, ընենց էլ կանենք:

Էս տղեն ա՝ ճամփի թադարեք ա տենում, յարաղ-ասպարը