Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղեն միտք արեց, միտք արեց, միտք արեց, շատ գլխին զոռ տվեց՝ չգտավ։

Էն պուտ արինը քթակի ծալիցը ձեն տվեց.— Ճըռը-ճա՜պկի, ճըռը-ճա՜պկի, ճըռը-ճա՜պկի:

— Ա՛ղպեր, գտար,— ասեց չոբանը,— էս սուրու ոչխարը մորդ կաթի նման քեզ հալալ ա, տա՛ր։

Տղեն էդ սուրու ոչխարը աղաք արեց, քշեց։ Էկավ, էկավ, հասավ էն սարը: Սարը ճղվեց, բաց էլավ, տղեն ոչխարը քշեց, արեց նեքսև: Էն մարդ ու կնիկը սրան որ տեհան, ուրախացան, աշխարով մին էլան։ Նո՛ր տղեն նստեց ըստե մին-մին նաղլ արեց իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի:

Ինչ քե՜ ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հա՛լ ու հեսաբ չկար:

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։