Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛ որ չէ,— ասում ա Աղդիլակը,— պտի մորթեմ, որ պտի մորթեմ:

Մերը ինչքամ աղաչանք֊պաղատանք ա անում, կռվում ա, բշտում ա, ճար, իլլաճ չիլնում։ Տղեն էթում ա եզը վե քցում, դանակը քաշում մորթում, քերթում, կաշին ջոկ ծալում՝ վե դնում,– միսը մանդր կոտորում, եննա էթում ա շշերը բերում, շարում, տանում թունդիրը կախ անում, որ խորովի՝ էն սհաթը հերը գոռգոռալեն, անծելոն տուն ա մննում։

— Ո՛տդ կոտրի, ո՛տդ,— ասում ա հերը,— ես քեզ հացի ղրկեցի, էսքամ վախտ ի՞նչ էլար. էն խեղճ հնձվորները սոված կոտորվեցին քու ճամփեն պահելոն:

Տղեն էդ որ լսում ա, ձեռի շամփրները քցում ա թունդիրը, մաշեն թունդրի կշտին ա ըլնում, մաշովը թունդրիցը մի կրակ ա վեր ունում ու յա՜լլա դպա արտն ա կրնկում:

Հենց որ հասնում ա արտը, հնձվորներին ձեն ա տալի.— Դո՛ւս էկեք,— ասում ա,— որ արտը կրակում եմ. հրես թագավորը իրա ղոշնովը գալիս ա, ձիանիքը պտի անեն մեր արտը ուտացնեն։

— Ա՛յ ջանըմ, ա՛յ գյողըմ,— ասում են հնձվորները,– շատ էլ թագավորը պտի ձիանիքը անի ձեր արտը, արածացնի, հո սաղ արտը չեն ուտի, խի՞ ես կրակ տալի, բա քու հերնըմերը մեղքը չե՜ն։

— Չէ՛ որ չէ,— ասում ա,— պտի կրակ տամ, որ պտի կրակ տամ:

Ասում ա ու կրակը քցում արտի մեջը: Արտը ալբիալը վոթվըռթում ա, կպնում։ Տղեն էլ էթում ա, արտի գլխին էշը կապած ա ըլնում, նիլնում ա ու յա՜լլա։

Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք սրա հորիցը։

Խեղճ հերը որ տենում ա՝ տղեն եզը մորթել ա, մնում ա գլխի վրեն մոլորած։ Ի՛նչ աներ, բանը բանից անց էր կացե. հնձվորի հացը վեր ա ունում, որ ինքը տանի: Հենց դուս ա գալի քուչեն, հնձվորները գալիս են աղաքը։

— Հը՛, խե՜ր ըլնի,— հարցնում ա,— էս վախտ խի՞ եք էկե։

Հնձվորները ասում են․— Ըսե՛նց, ըսե՛նց բան․ տղեդ էկավ արտը կրակ տվեց, թե թագավորը իրա ղոշնովը գալիս ա, պտի ձիանիքը անեն արտը, արածացնեն։ Էնքամ ասեցինք․ «Ա՛յ ջանըմ, ա՛յ գյողըմ, մի՛ անի, հերդ մեղք ա», չէլավ, անկաջ չարեց։ Սաղ արտը