Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակ տվեց, ինքն էլ գլուխն առավ, կորավ: Մընք էլ մնայինք, ի՛նչ անեինք, վե կացանք էկանք:

— Ա՛յ գետինը մննի, ա՛յ ոչ ու փուչ ըլնի, ա՛յ գրողը տանի նրան,– ասեց հերը բարկացած:– Է՛կեք,– ասեց,– էկե՛ք հաց կերե՛ք։

Հնձվորները գալիս են տուն, նստում, հաց ուտում: Հաց են ուտում, պրծնում, վեր են կենում, էթում իրանց տները:

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք Աղդիլակիցը:

Աղդիլակն ա՝ էթում ա, էթում ա, հասնում ա մի գեղ, ըտե մութը գետինը կոխում ա. մննում ա էդ գեղը, մի քուչա բռնում ա, էթում։ Էթում ա, էթում, մի բաց դուռ ա տենում, էդ դուռը ծեծում ա։ Մի ջահել, սիրուն կնիկ ընդիան դուս ա գալի։

— Հա՛րսի, ղո՛ւրբան,— ասում ա Աղդիլակը,— ի՞նչ կըլնի տեղ տաս, էս գշեր սըթար անեմ, էն բաշտեն վե կկենամ, կէթամ իմ բանին:

— Չէ՛,— ասում ա հարսը,— չիլնի. ես ջահել օղլուշաղ, մարդս էլ գնացել ա առուտուրի, քեզ ո՜նց թողամ գաս մեր տանը քնես. խա՞լխն ինչ կասեն:

Ասում ա ու դուռը շըրըխկալեն քամակիցը հետ ա անում, թողում էթում իրա բանին, Աղդիլակը տենում ա կնիկը գնաց մտավ տուն, ինքն էլ եննուցը դուռը բաց ա անում, ուսուլով մննում հայաթը։ Մննում ա, տենում չարդախումը թունդիրը վառած ա, թունդրի կշտին էլ մի մենծ աթարի դեղ կա. Ուսուլով էշը քաշում ա նեքսև, դիղի ետևը կապում, ինքն էլ մննում ա դիղի բունը, տափ կենում:

Էդ կնիկն ա՝ գալիս ա թունդրի վրեն լավ-լավ կիրակրներ ա էփում, ղազ ա տապակում, հալվա ա անում, տանում, դռանը մի փետե ղութի ա ըլնում, դնում էդ ղութու մեջը, պահում: Կիրակըրները էփում ա պրծնում, եննա բերում ա մի մենծ պղինձ ջուր ա լցնում, տանում թունդրի բերնին ղափարթմիշ անում։ Մի քիչ անց ա կենում, տենում ա, ըհը՛, թը՛խկ, թը՛խկ՝ քուչի դուռը ծեծեցին։ Կնիկը ափալ-թափալ էթում ա դուռը բաց անում:

Աղդիլակը գիղի միջիցը վարավուրդ ա անում, տենում մի ջահել-ջիվան, սիրուն տղա հրեն կնկա հեննա մտավ նեքսև. Դու մի ասի՝ էդ տղեն էդ կնկա սիրեկանն ա ըլնում: Կնիկը տղին աղաք ա