Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անում տանում տուն, նստում են, իրար հեննա քաղցր մասլահաթ են անում։ Հենց էդ մասլահաթի վախտը քուչի դուռը էլի ծեծում են. էդ կնիկը ալբիալը իմանում ա, որ իրա մարդն ա։ Ի՛նչ աներ, ի՛նչ չաներ, տղին որդե պահեր, որ մարդը բան չֆահմեր. բերում ա պարանը կապում դրա միջքիցը, կախ անում ֆորը, մի քար էլ դնում բերնին, նո՛ր էթում ա քուչի դուռը բաց անում։ Բաց ա անում, տենում՝ իրա մարդը։ Փաթթվում ա մարդի ճտովը, ուրախանում, աշխարով մին ըլնում։ Գալիս են տուն, մարդ ու կնիկ նստում են, իրար քեֆ հարցնում, իրար հալ հարցնում, ասում, խոսում, ծիծաղում, խնդում, ջան ասում, ջան լսում։

— Ա՛յ կնիկ,– հարցնում ա մարդը,— բա էսքամ վախտ ո՞նց իր յոլա էթում. ի՞նչ իր ուտում, կիրակուր, զադ ընկնո՞ւմ էր ձեորդ, թե չէ։

— Է՛հ, ա՛յ մարդ,– ասում ա,— ապրում ի, էլի, դե առանց քեզ իմ օրը ի՞նչ պտի ըլներ։ Օրը մի կտոր չոր հաց ի դնում աղաքըս, ըն էլ կուլ չէր էթում։

— Ա՛յ կնիկ,– ասում ա,— ես սոված եմ,– հացից-մացից ի՞նչ կա տանը, բե՛ ուտենք, պառկենք քնենք. ես էլ ջարդված, բեզարած եմ։

Կնիկը էթում ա դաստախունը բերում քցում, մի էրկու հաց թրջում, մաշկում, էրկու էլ սոխ ա ճղում, բերում դնում մարդի աղաքը։ Էս որ տենում ա Աղդիլակը, սիրտը մրմռում, մխկտում ա, էն սհաթը էրեսը անում ա իշին, գտակը վեր ունում, պտտում․ պտտելու բաշտան էշը զռում ա։ Աղդիլակը իշին իրա գտակովն էր գարի տալի. ընենց որ սարվել էր, հենց որ տերը գտակը ժաժ էր տալի, հենց իմանում էր՝ գարի ա բերում, ալբիալը զռում էր։

— Ա՛յ կնիկ,– հարցնում ա մարդը,— էս ի՞նչ էշի ձեն ա։

— Է՛հ, կրեմ դրա գլուխը․ ժամեժամքի վախտն էր, մի տղա իշով էկավ, թե. «Ղարիբ եմ, մի տեղ տո՛ւ քնեմ», չտվեցի. հալբաթ իմ եննուցը թաքուն մտել ա հայաթը, էշն էլ բերե, ընդե կապե:

— Ա՛յ կնիկ, մեղքը չէ՜ր, խի՞ չիր տեղ տալի․ գնա՛ կանչա գա, ղոնաղն ասսունն ա։

Կնիկն էթում ա, տղին կանչում, բերում։ Տղեն գալիս ա․ «Բար'իրիկուն» ասում, ընդե նստում. էրեսն էլ իշի դիհն ա անում, որ եբ ուզենա՝ զռացնի։ Նստում են հացի. Աղդիլակը էշի գտակը պտտում ա։ Էշը ալբիալը զռում ա։