Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակին մեռնեմ. էս ե՛զներս, ըս էլ ցո՛րենս,— քոմմա քեզ, թաքըլի տանուտերի կուշտը մի՛ էթա, բե ըստե մի տեղ թաղենք, որ մարդ չիմանա։

Քոռն ի՞նչ կուզի՝ էրկու աչք։ Աղդիլակն էլ զաթի էս էր ուզում։

— Լա՛վ,— ասում ա,— թող քու ասածն ըլնի։

Բերում են ըտե մի տեղ քանդում, մեռելը թաղում։ Եննա էդ կալե տերը բերում ա Աղդիլակին քսան եզն ա տալի, քսան խալվար ցորեն․ ցորենը լցնում ա ջվալները, բարձում եզները, ճամփու դնում։

Աղդիլակն ա՝ եզները աղաք ա անում, գալի: Գալիս ա, գալիս ա, գալիս ա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, մութը գետինը կոխում ա՝ հասնում ա իրանց գեղը։ Էթում ա դուզ իրանց դուռը ծեծում։ Մերը դուս ա գալի, դուռը բաց անում, տենում՝ իրա տղեն։ Վազում ու ճտովը փաթթվում, ջուխտ թուշը պաչում, աչքերը պաչում, ուրախանում, աշխարով մին ըլնում։

— Վա՜յ, Ա՛ղդիլակ ջան,— ասում ա,— ես քու էկած ճա՜մփին մեռնեմ, արևի՜դ մեռնեմ, աչքե՜րիդ ղուրբան, ղադեգ առնեմ, բա՛լա ջան. էսքամ վախտ էս ո՞րդի իր։

— Ա՛յ մեր,— ասում ա տղեն,— հլա դրա վախտը չի. կաց եզները տուն անենք, բեռները վե դնենք, եզները դինջանան, մեղք են:

Ասում ա ու քշում, եզները տանում նեքսև։ Հերը էդ ղալմաղալի վրեն տանիցը դուս ա թռնում, տենում՝ ղո՛րթ որ հրեն իրա տղեն, եքա քոչ ու բարխանով էկել ա, հայաթի միջին վեր էկե։

— Ա՛յ հեր,— ասում ա Աղդիլակը,— ես քու մի եզն եմ մորթե, ա՛ռ հրես նրա տեղակ քսանը, քու էրկու խալվար ցորենն եմ կրակ տվե, փչացրե, ա՛ռ նրա տեղակ քսան խալվար։

— Է՛հ, Աղդիլակ ջան,— ասում ա հերը,— դո՛ւ սաղ ըլնես, քեզ որ սաղ֊սալամաթ տեհանք, հենց իմացանք սաղ աշխարքը մեզ տվին։

Նո՛ր էթում են տուն, նստում, ասում֊խոսում, մասլահաթ անում, իրար հալ հարցնում, ջան ասում, ջան լսում, ուտում, խմում, քեֆ անում ընչանք դառը կես֊գշեր. նոր թեք են ընկնում, քնում, լավ-լավ էրազներ տենում։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։