Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուրը հանեց.— Յա՛ սուրբ Կարապետ, դու ըլնես իմ կռանը,— ձեն տվեց ու գնաց աղաք:

Գնաց, գնաց, տեհավ օղլուշաղի հարա՜յ—հրոցի ձեն ա գալի: Էս որ լսեց` կաննեց:

— Ո՞վ եք,— գոռաց,— ի՛նս եք, ջի՛նս եք, ջանավար եք` ձեն հանեք:

— Մենք ֆլա՛ն թագավորի աղջկեքն ենք,— ձեն տվին ընդիան:— Բա դու ի՛նչ մարդ ես:

— Ես էլ ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասեց:

Որ իմացավ աղջկեք են, նոր որ սիրտը հանդարտեց: Թուրը խրեց տեղը, գնաց կշտները, տեհավ ղորթ որ օխտն աղջիկ` օխտն էլ մեկ—մեկուց սիրուն:

— Բա՛ մեն—մենակ էս ֆորումը ի՞նչ եք անում,— հարցրեց:

— Մեր հերը էս քաղաքի թագավորն է,— ասեցին աղջկքերը:— Սրանից մի ամիս աղաք, էրկու ղովտ էկան սաղ քաղաքը քարուքանդ արին, տակնուվրա արին, մեր հորնմորն էլ սըպանեցին, թողին, գնացին. մենակ մենք պրծանք էդ արենխում ջանավարների ձեռիցը, փախանք, էկանք մտանք էս ֆորը, տափ կացանք, որ մըզ էլ չգան ուտեն: Թագավորի ցեղ, բա դո՞ւ ո՛նց պըրծար, չե՞ս վախենում, որ գան մենծ թիքեն անկաջդ թողան:

— Հա՛, թե որ սաղ ըլնեն,— ասում ա: Նոր հանում ա խուրջնիցը էրկու ղովտի քիթ ու պռունգը, անկաջները նրանց շանց ա տալի ու մին—մին նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի:

Աղջկեքը ղովտերի սըպանվիլը որ լսում են` ուրախանում, աշխարով մին են ըլնում: Օխտն էլ վազում են, ընկնում տղի ճտովը:

— Թագա՛վորի ցեղ,— ասում են,— աստոծ քու կռանն ըլնի, որ մեզ ազատեցիր էտ մարդակեր ջանավարների ձեռիցը: Սրանից դենը` մենք քունն ենք, դու` մերը. ի՛նչ կուզես արա՛. կուզես` տար ջուրը քցա՛, կուզես` մորթա՛, կուզես` սաղ թո՛ղ, քեֆը քունն ա:

— Ես էլ հենց ձեզ ի ման գալի,— ասում ա տղեն:— Մենք օխտն աղպեր ենք, ուզում ենք պսակվի: Էս քա՛նի տարի ա, էկել ենք աշխարե—աշխար, երկրե—երկիր, սարե—սարե, քարե—քար ընկել, որ օխտն աղջիկ ճարենք` օխտն էլ մի հալալ մոր կաթնակեր: Որդե գնացինք, որդե հարցրինք` չգտանք ու չգտանք. անջախ որ ասսու