Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

35. ՄԱՐԴ ԻՐԱ ՅՈՐՂԱՆՆՈՒ ԳՅՈՐԱ ՊՏԻ ՈՏԸ ՄԵԿՆԻ

Մի թագավոր իրա երկրումը ինչքամ դերձիկ կար կանչիլ ա տալի, հրամայում, որ իրա հմար մի էնթավուր յորղան կարեն, որ բոյովը մին ըլնի՝ ոնչ երկեն, ո՛նչ կարճ։ Համա ոչ մի դերձիկ չի կարում նրա հրամանը կատարի. քոմմքի գլխներն էլ կտրիլ ա տալի։

Եդի վերջը մի դերձիկ ա գալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես քու ուզած յորղանը կկարեմ, որ ոնչ երկեն ըլնի, ոնչ կարճ. թե կհրամայես՝ կարեմ։

— Լա՛վ, կարա՛,— ասում ա թագավորը,– համա որ մի պուճուր երկեն էլավ, յա՛ կարճ՝ իմաց կաց քեզ քյտլլա կանեմ. տե՛ս, աղաքուց ասում եմ, հա՜:

— Ղա՛բուլ եմ, թագավորն ապրած կենա. թե չկարացի՝ գլուխս կտրիլ տու։

Էս մեր խելոք դերձիկն ա՝ էթում ա մի լավ յորղան կարում, ղաստի էլ յորղանը մի պուճուր կարճ ա անում։ Վեր ա ունում տանում թագավորի աղաքին վե դնում, փեշի տակին էլ թաքուն մի ղամշի ա պահած ըլնում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա դերձիկը,— հրեսիկ քու ուզած յորղանը կարել եմ. տես հավան կկենա՞ս։

— Տենանք բոյովս մին ա, թե ավել-պակաս ա,— ասում ա թագավորը։