Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնաց անձրևի տակին թրջվեց, դողաց, աղպորը խնդրվեց, թե.— Ես էլ գա՞մ պառկեմ, տաքանամ։

— Չո՛ւզի, չո՛ւզի, գնա՛ քու փողի վրա պառկի, փողն իր վեր ունում:

Շլինքը թեքեց, նստեց աղպերը, դողաց մինչև լիսը բացվեց։

Եբոր լիսը բացվեց, ասեց․— Ա՛րի, ա՛րի, ա՛րի դու էլ պառկի։

Ասեց.— Էլ ի՛նչ պառկեմ, վե կաց, է՛թանք։

Վե կացան էլի ընկան ճամփա, գնացին։

Գնացին, շատ գնացին, քիչ գնացին, աստված գիտա, մի օր արևը տվեց, մութն առավ, բանձրացան սարի գլուխը, տեհան մի ճրագ ա էրևում։ Գիժ աղպերն ասեց.— Է՛թանք էնտեղ։

Խելոք աղպերն ասեց.— Էթանք ընտեղ ի՞նչ անենք, ըստեղ պառկենք, լիսը բացվի, էթանք։

Ասեց.— Մութը տեղը խի՞ պառկեմ, հազիր էն ա ճրագ, կէթամ ընտեղ կպառկեմ։

Ասեց, քշեց գնաց. Խելոքն էլ եննուցը գնաց։

Գնացին, տեհան մի ղաղա, մտան նեքսև, տեհան դևերը պառկած են. Գիժը աղպոր կուռը բռնեց, տարավ քոմմըքի գլխավիրևը պառկացրեց, իրա տեղն էլ ջոկ քցեց, համա Խելոքի քունը չտարավ։

Դևերը մեկ-մեկ իրար զարթնացրին, էկան Խելոք աղպոր կուշտը, թոփ էլան, ասեցին.— Դուք ո՞նց սիրտ արիք, առանց մեզ իմաց տալու էկաք ըստեղ պառկեցիք։

Խելոք աղպերն ասեց.— Եբոր դուք քնած իք, չղըմըշեցինք ձեզ վե կացնենք։

Դևերը երկյուղ արին, թե՝ էրևում ա ըստոնք շատ ղոչաղ են, որ իրանց բանի տեղ էլ չդրին։

Իրար մեջ խոսացին, ասեցին.— Լավն էն ա, մենք ըդրանց հետ աղպեր ըլնենք, թե չէ մեզ կսըպանեն։

Խորուրդ արեցին պրծան, էկան Խելոք աղպոր մոտը, ասեցին.— Մենք օխտը աղպեր ենք, ըլնենք իննը։

— Ըլնե՜նք,— ասեց Խելոք աղպերը,— մի տեղ աշխատենք, մի տեղ ուտենք։

Քնեցին իրար հետ, առավոտը վե կացան, Գիժ աղպորն ասին.— Գնա՛ էս սարի քամակը, չոբան կա, մի ոչխար ուղտ՛, բե՛ր ուտենք։