Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պղնձի մեջը, գիժ-գիժ վե կացավ՝ հասավ դևերին, մի-մին սպանեց, վե քցեց, օխտին էլ վե քցեց, նո՛ր աղպորն ասեց.— Ա՛րի հաց կե, սոված ես։

Աղպերը ուրախացավ, նստեց հետը կերավ:

Եբոր կերան պրծան, խելոք աղպերն ասեց.— Էլ ո՞ւր էթանք, քոմմա դևերին սըպանեցիր, էթանք ընդոնց տանը նստենք։

Վե կացան էկան, հասան դրանց տունը, նստեցին ըտեղ, իրանց հմար ապրեցին։

Ըդրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Աստվածանից իրեք հատ խնձոր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին։