Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր առե, մի էնքամ էլ հմի առավ: Էլի տարավ կերավ, էն դիհը կաննեց: Էկավ հորիցը էլի թազադան փայ ուզեց, տարավ ըն էլ խժռեց, կունդ արեց, էլ եդ էկավ հոր յախեն կպավ, թազադան փայ ուզեց։ Մախլաս՝ ըսենց չորս-հինգ հետ փայ ուզեց, տարավ կեր ու խումի տվեց, փչացրեց, մնաց մատը լպստելոն։

Վերջը էս մենծ աղպերը ինքն իրան միտք արեց. «Մի էթամ,— ասեց,— ասսու կուշտը դանդատ, տենամ ես ինչ մեղքի տեր ի, որ իմ մալ ու դոլվաթը ըս էլ քանի հետ ձեռիցս առավ, թողաց աղքատ, քյաֆրի ֆողումը։ Է՛ն ինչ աղպորտանցս դհա հարստացրեց, դհա մալ ու դոլվաթի տեր շինեց»։

Ճամփի թադարեք տեհավ, մի քանի ամսվա պաշար վե կալավ, վե կացավ, ընկավ ճամփա՝ դպա ասսու կուշտը։

Էկավ, էկավ, էկավ, մի օր, էրկու օր, իրեք օր, չորս օր, մախլասի՝ մի շաբաթ, մի մեշի միշի սրան մի յարա-փարեն կոխած, քոսոտ Արջ ռաստ էկավ։

Արջը սրան որ տեհավ, հարցրեց.— Թագա՛վորի ցեղ, էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ,— ասեց,— ասսու կուշտը գանգատ․ էնքա՜մ մալ ու դոլվաթ, էնքա՜մ հարստություն ունեի, քոմմա ձեռիցս գնաց, մնացի ըսենց աղքատ, օրեն հացի մուրացկան։ Հմի էթում եմ,— ասեց,— ասսու կուշտը, մի հարցնեմ, տենամ մեղքս ի՞նչ ա, որ ինձ էս օրը քցեց։

— Բա՛ս որ ըտենց ա,— ասեց Արջը,— ես էլ իմ դարտը քեզ ասեմ. որ ասսու կուշտը հասնես, իմ դհիցն էլ գանգատ ա՛րա։ Էսքամ տարի ա,— ասեց,— յարա-փարի միջին կորել եմ, ի՛նչ անում եմ, չեմ անում, լավանալու ճար, իլլաճ չիլնում. մի՛ հարցրա, տես ի՞մ վերջը ի՛նչ պտի ըլնի։

— Ա՛չքիս վրեն,— ասեց,— կհարցնեմ. եդ գալիս քեզ մի ջուղաբ կբերեմ։

Ըսենց գնաց, գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ մի մենծ քաղաք։ Էս քաղաքի միջովն անց կենալիս սրան մի մարդ ռաստ էկավ։

— Բարո՛վ, թագա՛վորի ցեղ,— ասեց էդ մարդը։

— Բարո՛վ, ասսու հա՛զար բարին,— ասեց թագավորի տղեն։

— Էդ ո՞ւր ես էթում,— հարցրեց։

— Էթում եմ ասսու կուշտը գանգատ։