Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Պուճուր քիրն էլ զաթի ինձ կհասնի ու ինձ կհասնի, չունքի քոմմքիդ պուճուրը ես եմ։

Պուճուր քիր մի՛ ասի՝ մի մարգարիտ, արեգակի կտոր, հրեշտակ ասա, քվորտանց քոմմքին էլ գլխում էր իրա սիրունությունովը։

― Է՛, աղպրտի՛նք, հա՞լալ փայ արի, թե չէ՛,― հարցնում ա պուճուր աղպերը։

― Հա՜լալ, հա՜լալ,― ձեն են տալի աղպրտինքը,― քոմմեքս էլ ռազի ենք։

― Դե բաս հմի էթա՛նք։

― Էթա՛նք։

Օխտն աղպեր, օխտը քիր վեր են կենում ըստիան ճամփա ընկնում։ Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի իրեք ճամփի միջի վերջն գալի, չադիր տալի, որ մի պուճուր դինջանան, հաց-մաց ուտեն, էլ եգ վե կենան էթան իրանց ճամփեն։ Ըստե դես են ընկնում, դեն են ընկնում, ըստե էթում, ընդե էթում, ման գալի, որ ասես, մի պուտ ջուր էլա չեն գտնում, որ բերեն կերակուր էփեն, յա խմեն։

― Բա ո՞նց անենք,― ասում են։

― Ո՛նց պտի անենք,― ասում ա պուճուր աղպերը,― դուք ըստե կացեք, ես մի ձիս նիլնեմ, էթամ ըստերանք ման գամ, բալի առու, զադ գտնեմ, մի քիչ ջուր լցնեմ բերեմ։

Սև ձին նիլնում ա՝ թռնում։ Դես ա ընկնում, դենա ընկնում․ է՛ս սարը չափում, է՛ն սարը չափում, որ ասես, ջրի թրիշա չի գտնում։ Վերջը որ շատ ման ա գալի, տենումա մի քարափի տակի, ըհը՛, հրես մի ֆոր։

Ասում ա․ «Կաց քար քցեմ տենամ, բալի միջին ջուր ա ըլնում»։ Վեր ա ունում մի քար քցում ֆորը․ քցելու բաշտան չըրըպալեն դիպնում ա ջրին։

― Էս լավ էլավ,― ասում ա,― էթամ աղպորտանցս իմաց տամ, գանք ըստե չադիր տանք․ հազիր ջուրն էլ մոտիկ՝ կհանենք, կբանացնենք։

Թողում ա գալի։

― Աղպրտի՛նք,― ասում ա,― էկե՛ք որ ֆլան տեղը ջրֆոր եմ գտե․ էթանք ընդե չադիր տանք։

― Լա՛վ,― ասում են,― էթա՛նք։