Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ երկրի դողությունը, մարդասպանությունը վերջացնի, մի ասսուն հարցրա՛, տես իմ ճարն ի՞նչ պտի ըլնի։

— Էդ երկրի թագավորը,— ասեց հրեշտակը,— կնիկ ա, ընդուր նրա խոսքը կապի չեն դնում․ նրա տեղակ որ տղամարդ ըլնի, նրա մի խոսքն էլ ա գեննին չի մնա, արած դիվանն էլ կանցկենա ու մարդասպանաթյունը, գողությունն էլ կվերջանա։

Հրեշտակը էս կասի թե չէ, ալբիալը անէրևութք կըլնի:

Թագավորի տղեն ասսուն փառք ա տալի, վե կենում, ուրախ֊ուրախ իրա էկած ճամփովը եդ դառնում։ Գալիս ա, գալիս ա, գալիս ա, հասնում ա էն թագավորի երկիրը։ Էթում ա դրան մին-մին նաղլ անում հրեշտակի ասածը։

— Դրո՛ւստ ա,— ասում ա էդ երկրի թագավորը,— ես կնիկ եմ, դրա հմար էլ խոսքս չի անցկենում։ Բաս որ ըտենց ա,— ասում ա,— ա՛րի դու ինձ ա՛ս, իմ տեղը նստի թագավոր, հազիր աստոծ քեզ ինձ ղսմաթ ա արե։

— Չէ՛,— ասում ա թագավորի տղեն,— ես պտի էթամ իմ երկիրը, բալի իմ կորցրած հարստությունը, մալ ու դոլվաթը էլ եդ իմ ձեռը քցեմ։

Ասեց, տվեց անցկացավ։ Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ էն մի քաղաքը։ Ման էկավ, էն մարդին գտավ, ասեց, թե աստոծ նրա գանգատին ինչ դիվան ա կտրե։ Էն հիքատիրոնչ հեննա գնաց, նրա ծառերի քոքերի տակը փորեց, տեհավ, ղորթ որ, ամեն մի ծառի տակիցը հրես մի դյուգյում ոսկի դուս էկավ։ Հիքատերը ուրախանում, աշխարով մին ա ըլնում։

— Թագա՛վորի ցեղ,— ասում ա հիքատերը,— քեզ մի բան պտի ասեմ, չեմ գիտա անկաջ կանես, թե չէ։

— Ա՛սա,— ասում ա թագավորի տղեն,— խի՛ չեմ անկաջ անի։

— Չունքի դու ինձ ըսենց մի լավություն արիր, իմ գանգատը տեղ հասցրիր, էս հարստությունի, էս խաղինի տեր դարձրիր, ես էլ ուզում եմ քեզ մի լավություն անեմ։ Ես եմ,— ասում ա,— մի մինուճար աղջիկ,– էլ զադ չունեմ․ ա՛րի աղջկանս ա՛ռ, դառի ինձ փեսա, ըստե կաց։ Իմ էլ հա՛յ-հա՛յր գնացե, վա՛յ-վա՛յն ա մնացե. մեռնելուցս եդը էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթն էլ կմնա քեզ. քանի սաղ ու կենդանի եք՝ մարդ ու կնիկ կուտեք, կխմեք, դովրան կքաշեք։

— Չէ՛,– ասում ա թագավորի տղեն,— ես ըստե չեմ կարա