Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չադրները հավաքում են, բերում են շրֆորի կշտին վե տալի։

― Դե՛,― ասում ա պուճուր աղպերը,― ո՞վ կմտնի ֆորը ջուր հանի։

― Ե՛ս,― էն դհիցը ձեն ա տալի մենծ աղպերը։

Բերում են պարանը կապում մենծ աղպոր մեջքը՝ կախ տալի։

Մի քիչ որ էթում ա, էթում, ձեն ա տալի․― Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, փոթոթվե՜ցի՝ քա՛շեք։

Աղպտրինքը քաշում են հանում։

― Հմի ի՛նձ,― ձեն ա տալի սրանից պուճուրը։

― Լա՛վ, հմի էլ քեզ։

Բերում են սրան կախ տալի։

Սա էլ որ մի պուճուր ներքև ա էթում, ձեն ա տալի․― Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, կրակվե՜ցի, խաշվե՜ցի, տապակվե՜ցի՝ քա՛շեք։

Պարանը քաշում են, սրան էլ են հանում։

― Հմի էլ ի՛նձ,― ձեն ա տալի նարնից պուճուրը։

― Լա՛վ, հմի էլ քեզ։

Բերում են պարանը կապում մեջքը՝ կախ տալի։

Դա էլ մի պուճուր տեղ էթում ա, չի էթում, գոռում ա․― Ա՛յ, հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի[1], տապակվե՜ցի[1], փոթոթվե՜ցի, հա՛նեք։

Քաշում են, դրան էլ են հանում։ Մախլա՛ս, գլխներդ ինչ ցավացնեմ, ըսենց վեց աղպերն էլ իրար եննուց կախ են ըլնում ֆորը, վեցն էլ ճամփի կիսին ձեն են տալի․― Էրվեցի՜, խորովվե՜ցի, տապակվե՜ցի՝ հա՛նեք,― քաշում են, հանում։

Վերջը դորը գալիս ա քոմմքից պուճուր աղպորը։

― Աղպրտի՛նք,― ասում ա,― հմի ի՛նձ քաշ արեք, տե՞նամ։

Համա ինձանից ձեզ ամանաթ, ինչքամ ձեն կտամ․ «էրվեցի՜, խորովվե՜ցի, տապակվե՜ցի[1], քա՛շեք», ըսկի անկաջ չեք անի՝ հա՛ պարանը կթողաք, ընչանք հասնեմ։

― Լա՛վ,― ասում են,― արի՛։

Բերում են պարանը կապում պուճուր աղպոր մեջքը, կախ տալի։

  1. 1,0 1,1 1,2 Տպագիր տեքստում բանահավաքի ձեռքով ջնջված են․ թողնում ենք, ինչպես տպագիր տեքստում է (Ծ․ Կ․)։