Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանում՝ մեջները լիքը փող, որի մեջ սև փող, որինը՝ սիպտակ, որինը՝ մանեթանոց, որինն էլ՝ ոսկի ու սաղ օրվա հավաքած փողերը իրանց տեղերն ա ածում. սև փողը՝ սև փողի վրա, սիպտակը՝ սիպտակի, մանեթանոցը՝ մանեթանոցի։ Էն նոր բերած ոսկին էլ ծըրընգալեն քցում ա ոսկըքանց վրեն:

«Ա՛ռեք,— ասում ա,— ո՛սկիք, ձեզ ըսօր մի թազա ընկեր էլ եմ բերե»։

Աղքատն էլ եդ րըղըզները դնում ա տախտի տակը, ինքն էլ պառկում քնում։ Հարուստը էլ վախտ չի կորցնում, տախտի տակիցը ուսուլով չորս չորս բղուղն էլ վեր ա ունում, դուռը բաց անում ու ծլկվում։

Առավոտը որ լիսանում ա թե չէ՝ աղքատը էլի դուս ա գալի աղքատություն անելու։ Սաղ օրը ինչ որ հավաքում ա՝ հավաքում, իրիկունը էլ եդ տուն ա գալի։ Տախտի տակիցը ուզում ա փողի բղըղները հանի, որ հավաքած փողերը իրանց տեղերն ածի՝ մնում ա սառած, որ տենում ա՝ ո՛նչ փող կա, ո՛նչ զադ։ Շատ ա գլխին տալի, լաց ըլնում, համա ձեռը զադ չի ընկնում։

Մի օր էլ էս աղքատը բազարի դռանը ողորմություն էր կիտում։ Էն սրա փող տանող հարուստ մարդը տեհավ թե չէ՝ ճանանչեց. կանչեց տարավ աշպազխանեն, իրա փողովը կերակուր ածիլ տվեց նրա հմար, տվեց ուտի։

Աղքատը ի՛նչքամ զոռ էր անում[1], կերակուրը բողազովը կուլ չէր էթում։

Աղքատը ինքն իրան միտք արեց. «Բա՞լի էս իմ փողն ա, որ կուլ չի էթում․ կա, չկա՝ էս մարդն ա փողերս գողացե»։ Էթում ա դուզ էն հարստի յախեն ղայիմ բռնում․— Աղպե՛ր,— ասում ա,— իմ փողերը դու ես գողացե՝ տո՛ւ։

— Ջանը՜մ, գյո՜զըմ,— ասում ա հարուստը,— ես քեզ լավություն արի, որ դու նրա տեղակ ինձ վրա հլա[2] շառ էլ քցե՞ս։

Աղքատը կռիվ, ղալմաղալ.— Չէ՛, իմ փողերը դու ես տարե, որ դու ես տարե։

Հարստին քաշ տալոն տանում ա թագավորի կուշտը։

Թագավորը հարցնում ա.— Բա՛բի, ի՞նչ ես ուզում։

  1. Տպագիր տեքստում՝ զոռում էր. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ դեռ. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):