Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թագավորն ապրած կենա, էս մարդը փողերս գողացել ա, չի տալի:

— Ո՞րդիան գիտաս, որ սա՛ ա գողացե,— հարցնում ա թագավորը:

— Չունքի ես իմ փողովը որ զադ ի առնում՝ ըսկի բողազովս կուլ չէր էթում։ Հմի էս մարդը բազարումը ինձ կերակրի ղոնաղ արեց՝ չկարացի ուտեմ, կուլ չգնաց․ էրևում ա, որ գողացած փողերս էս մարդի կշտին ա:

— Թե որ դու փողը քեզ կուլ չի էթում,— ասում ա թագավորը,— բա՛ էլ քու ընչի՞ն ա պետք. հազի՛ր թող նա՛ բանացնի՝ ում կուլ ա էթում։ Գնա՛, բա՛րի, գնա՛ բանիդ․ քու փողը էս մարդին իրա մոր ծծի կաթի նման հալալ ա,— ասում ա թագավորը ու ջուղաբ անում։