Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի․― Ա՛յ, հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, փոթոթվե՜ցի[1], քաշե՛ք։

Անկաջ չեն անում, հա՛ կախ են տալի, կախ են տալի՝ ընչանք հասնում ա անտակը։

― Աղպրտի՛նք, հա՛սա,― ձեն ա տալի։― Դե հմի փաչխաջը կախ տվեք, լցնեմ։

Վիրջից փարխաջը թողում են ֆորը։ Նա ընդե լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, լցնում ա՝ քաշում են, ընչանք ձեն են տալի․― Բո՛լ ա, կա՛ց պարանը կախ տանք, դո՛ւս արի։

Պարանը կախ են տալի, կապում ա մեջքը։

― Դե՛, քաշե՛ք,― ձեն ա տալի ֆորիցը։

Քաշում են։ Քաշում են, քաշում են, քաշում են՝ կիսաճամփին աղպորտանց միտքը փոխվում ա։

― Լա՛վ,― ասում են իրար,― հմի որ դրան հանում ենք, ինչ էրեսով պտի էթանք տուն։ Նա պուճուր տեղովը էնքան ղոչաղություններ արեց, չէ՞ կէթա մեր հորը մին-մին նաղլ կանի, կպարծենք, մեզ կթողա նրա կշտին սևէրես․ բա մենք էն վախտը գետինը մտնենք լավ չի՞։ Հազիր լա՛վ ա ռաստ էկե, էկեք պարանը կտրենք, էլ եդ քցենք ֆորը․ թող ընդե մնա, սովածությունից մեռնի։ Տանը որ կհարցնեն, կասենք․ «Չենք տեհե, պրծավ գնաց»։

Վեցով էլ խոսքները մին են անում, դանակը քցում, պարանը կտրում։ Պուճուր աղպերը գըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Աղպեր, ըսօր ես մեռե, թե էգուց․ ուշագնա ա ըլնում, մնում։

Նրանք էն սհաթը չադիրը հավաքում են, բեռները կապոտում, ճամփա ըննում դպա իրանց հոր քաղաքը։ Ուզում են պուճուր աղպոր ձին էլ հետները քշեն, տանեն՝ ինչ անում են, չեն անում՝ չեն կարում։ Խեղճ հայվանը ֆորի էս գլխովն էր պտիտ գալի, էն գլխովն էր իրան քցի ֆորը, տիրոնչ կուշտն էթա՝ տենում էր չիլնում, ճար, իլլաջ չկա։

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, անջախ որ հասնում են իրանց հոր քաղաքը։ Ձիանիքը քշում են դուզ թագավորի պալատի աղաքին վե գալի, դուռը ծեծում։ Նոքարը գալիս ա բաց անում։

  1. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named ԾԿ