Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համամները գլխներին հարամ էլավ. բիրադնով եդ դառան, էկան ամարաթը։ Տղի բախտիցը Քոսեն մենծ քուն էր մտե, շնթռկե, մարդ սիրտ չէր անում էթա վե կացնի, չունքի քառասուն օրը դեռ հլա չէր թամմե։ Կացան ընչանք թամմեց, նոր որ Քոսեն քնիցը վե կացավ։

Պառավը գնաց ասեց.— Բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, կնկանդ փախցրին տարան, ճար ունես՝ տե՛ս։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ։

— Ո՞ր դհովը տարան։

— Է՛ս դհովն,— ասեց պառավը, ղաստի ուրիշ դիհ շանց տվեց, որ տղի եննուցը չկարենա հասնի:

Քոսեն թռավ ձին, յա՜լլա։ Դե՛ս քշեց, դե՛ն քշեց, տեհավ մի ճամփի վրա հրեն մինթանի կտորտանք։ Տղեն կնկանը որ փախցրել էր, դու մի ասի՝ կնիկը թաքուն մինթանի փեշը ճղի, շաղ տա ճամփին, որ Քոսեն իմանա իրան դվո՞րն են տարե, գա հավարին հասնի։

— Բա՛ս,— ասեց Քոսեն,— դեսն են տարե։

Էս ճամփեն բռնեց՝ գնաց։ Գնաց, գնաց, կես սհաթումը տղի եննուցը հասավ։

— Հո՛ղածին,— ասեց,— ո՞նց ես մենծ թիքեն անկաջդ թողամ։ Կնիկս տա՞լիս ես, թե չէ։

— Սելը գոռալու տեղ սե՞լվորն ա գոռում,— ասեց,— էկել ես կնկանս փախցրե հերիք չի, դեռ հլա դո՞ւ ես մենծ-մենծ խոսում։ Ուզո՞ւմ ես,— ասեց,— ա՛րի կռվենք, ով ում ախտեց՝ նա նրան սըպանի։

— Լա՛վ, արի՛ կռվենք։

Էս ասեցին թե չէ, հասան իրար։ Տղի վրա պրծնիլն ու Քոսին ախտիլը՝ մին էլավ։

— Էսթա՛վուր չի,— ասեց Քոսեն,— արի ձիանոնցից վե գանք, կոխ պրծնենք. ով ում գեննովը տվեց, նրա արինը նրան հալալ ըլնի։ Ղա՞բուլ ես։

— Ղա՛բուլ եմ,— ասեց,— արի հմի էլ կոխ պրծնենք։

Կոխ պրծան։ Ջա՜նըմսան տղեն, Քոսին որ չվեկալավ բոյովը մին գեննովը տվեց՝ բըղկոնը բերնովը դուս էկավ։ Կնիկը տեհավ, որ Քոսի բանը բուրդ ա, ինքն էլ մի դհիցը վրա հասավ, ինչ հալով Քոսին տակիցը հանեց՝ քցեց տղի վրեն: Էս հետ էրկսով տղին