Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վե կոխեցին, ձեռ ու ոտը կապեցին։ Ամառվա էն ճըռճըռան շոքին էր։ Բերին եռման ավազը քանդեցին, տղին ընչանք ճիտը միջին թաղեցին, իրանք գնացին ծառի հովը, որ մի քիչ քնեն, դինջանան։

Խեղճ տղեն շոքու պատռում էր, լերդ ու ջիղերը էրվում, փոթոթվում. մի պուտ ջուր էր ուզում, տվող չկար, խմեր՝ սիրտը հովանար: Ասենք նրանց կշտին մի կում ջուր կար, համա խեղճի ձեռ ու ոտը կապած ին, չէր կարում էթա, վեր անի՝ խմի: Ըսենց կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ էն դհիցը սարը ճղվեց, մի եքա վիշապ դուս էկավ ընդիան ու դո՛ւզ դպա իրան:

— Փա՛ռք քեզ, աստոծ, փառքդ շա՛տ ըլնի,— ասեց տղեն,— էս խաթիցը չպրծած՝ թազա խաթի մեջ ընկա:

Համա մնաց արմացած, որ տեհավ վիշապը գնաց, կումը բերեց տվեց իրան.— Խմա՛, ինչքամ ուզում ես,— ասեց:

Զաթի ծարավ թուքը-մուքը կպել էր. առավ, քաշեց բերնին, մի կո՜ւշտ խմեց, եդ տվեց վիշապին: Վիշապը տարավ դրեց էլ եդ նրանց կուշտը, բերանը բաց արեց, մի էրկու կաթ յաղու ածեց կժի մեջը, էլ եդ գնաց քաշվեց սարը: Տղեն մնացել էր սառած մտիկ անելոն:

Մի վախտ Քոսեն քնատեղիցը վե կացավ, կուժը վե կալավ տղին ճիճիկ տալոն դրեց բերնին՝ խմեց։ Դե միջին յաղու կար, է՜լի խմելու բաշտան՝ տրաքվեց, մեջտեղիցը էրկու[1] էլավ։ Կնիկն էս տեհավ թե չէ, վազեց Քոսի թուրը հանեց, վրա հասավ, որ տղին սըպանի։ Նո՛ր տղեն աղաչանք, պաղատանք։

— Ա՛յ կնիկ,– ասեց,— խի՞ ես ինձ մուխաննաթություն անում, չէ՞ ես էլ քու մարդն եմ։ Արի՛,— ասեց,— ձեռ ու ոտս եդ արա, էլի ես քեզ մարդ, դու ինձ կնիկ. էթա՛նք գլխներս դինջ ապրենք։

Կնիկն ավատաց մարդի խոսքին, ձեռ ու ոտը եդ արեց, նի էլան ձիանիքը էկան։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, հասան էն չադրատիրոնչ կուշտը։ Նի մտան չադիրը, տեհան չադրատերը ընդե նստած։

— Բա՛բով,– ասեց տղեն։

— Ա՛յ դու բարո՜վ, ասսու հազա՜ր բարին, խերին,— ասեց չադրատերը․— ամեն ճամփեդ սալամա՜թ։ Դու էն ասա՝ տղա՞ ես, թե աղջիկ։

  1. Տպագիր տեքստում այս բառի փոխարեն եղել է՝ երկու, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):