Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տղա՛ եմ,— ասեց,— գնացի, Քոսի հեննա կռիվ արի, ախտեցի, կնիկս ձեռիցը խլեցի, բերի:

Էդ գշեր դրա կշտին կացան, տղեն մին-մին նաղլ արեց՝ ո՛նց գնաց, ի՛նչ արեց, ի՛նչ չարեց, մախլաս՝ ամեն բան տեղը֊տեղին ասեց։ Նստեցին, էրկեն ու բարակ զրից արին, մասլահաթ արին, եննա թեք ընկան քնեցին։ Լիսը բացվեց թե չէ, տղեն չադրատիրոնչ ձին տվեց նրան, իրա ձին նի էլավ, կնկանն էլ Քոսի ձին նի հանեց, ընկավ ճամփա:

Էկավ, էկավ, էկավ, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, տեհավ, է՜, հրեն մի սարի դոշի մի չադիր։ Ալբիալը ճանանչեց, որ բեզրգյանի չադիրն ա։

— Բա՛ս,— ասեց,— Երուսաղեմից եդ ա էկե, իմ ճամփեն ա պահում։ Էկան հասան չադիրը, ձիանոնցից վեր էկան, բեզրգյանին գլուխ տվին, ընդե կաննեցին:

— Ամեն ճամփեդ սալամա՜թ,— ասեց բեզրգյանը,— դե ասա տենանք ի՛նչ արիր, ի՛նչ չարիր. ո՞ւր գնացիր, ո՞րդե գտար կնկանդ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց տղեն,— բա չե՞ս ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։— Նստեց մին-մին նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Բեզրգյանը էս որ իմացավ, բերեց կնկանը մի ղաթրի պոչից կապեց, որ տանի սա՛րով, քա՛րով, քո՛լով տա՝ մենծ թիքեն անկաջը բերի։

Հեգսի օրը չադիրը հավաքեցին, էկան իրանց երկիրը։ Բեզըրգյանը ըստե տղի հմար թազադան մի սի՜րուն, նա՜շխուն աղջիկ ուզեց, պսակեց, օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց։

Գա՛նք հմի խաբար տանք նրա հորիցը։

Նրա հերը դեռ հլա սաղ էր, համա դառը-տխուր, ընչանք վերջը նոթերը կիտած, ըսկի մարդի հեննա չէր խոսում։ Բեզրգյանը ի՛նչ անում էր, ինչքամ հարցնում. «Ախար ասա՛ տենամ՝ դարտդ ի՞նչ ա, է՜», չէր ասում։ Մի օր էլ շատ որ զոռեց, էս հետ նրա խաթրիցը չկարաց անց կենա։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց,— աղաք մի գյուրզս բերիլ տո՛ւ, եննա կասեմ դարտս։

Բեզրգյանը էն սհաթը հրամայեց, որ էթան գյուրզը բերեն տան իրան։ Գնացին, իրեք, չորս ֆոգով անջախ ճըռընչալոն բերին՝ էնքա՛մ