Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արի, չէլավ, չկարացի վե տամ։ Տեհավ, որ չեմ կարում, էկավ եդ ձեռիցս առավ, դըմսկով մի դըրբ տալու բաշտան՝ վե տվեց պատին։ Ըսենց դըմսկով մի դհիցը մեխն էր վե տալի, մի դհիցը նիլնում վիրև: Վե տվեց՝ նի էլավ, վե տվեց՝ նի էլավ, վե տվեց՝ նի էլավ, ընչանք հասավ ամարաթի անգլուխը։ Մի ղաֆիլ հարայ-հրոցի ձեն ընկավ անկաջս. հենց իմանաս ընդե իրար կոտորում ին։ Անց կացավ մի քանի վախտ, նա էլի էն մեխերովը վեր էկավ, նի էլավ ձին։ —Հեննես արի՛,— ասեց։ Գնացի։ Էդ ձիավորը գնաց, գնաց, գնաց, մի գերեզմանի կողքի կաննեց, ձիուցը վեր էկավ, ձեռով էդ գերեզմանը քանդեց՝ տեհա միջին մի մեռել։

— Տե՞նում ես էս օլուն,— ասեց ձիավորը,— սա իմ մարդն ա։

Ասենք ես տղամարդի շորեր եմ հագե, համա ես տղամարդ չեմ՝ կնիկարմատ եմ։ Սրանից մի ամիս աղաք,— ասեց,— մեր դուշմաններն էկան որ ինձ փախցնեն տանեն, մարդս չթողաց, հետները կռիվ արեց. նրանք տվին մարդիս սըպանեցին։ Նրանից դեսը ես ասսուն աղաչանք արի՝ ինձ էնքամ ղվաթ տա, որ մարդիս ինադը հանեմ՝ եննա ֆոգիս առնի։ Ըսօր որ էն ամարաթի գլուխը նի էլա՝ մարդիս սըպանողներին էլ ես սըպանեցի։ Սրանից դենը,— ասեց,— ինձ ապրիլը հարամ ա կացե, ես էլ պտի էթամ մարդիս կուշտը։ Քեզանից մենակ խնդիրքս էս ա, որ ինձ մարդիս կշտին թաղես։ Ձի՛ս, ասպա՛րներս քեզ եմ բաշխում, մնա՜ս բարով։

Էս ասեց թե չէ, թուրը հանեց, կոխեց իրա սիրտը, ընկավ մարդի գերեզմանի վրեն, ընդե տեղն ու տեղը դինջացավ։ Ես էլ ափալ֊թափալ ֆողը վրա տվի, նրան ընդե թաղեցի։ Թողի էկա։ Էն օրվանից դեսը աչքս շատ ա վախեցե. գշեր, ցերեկ էլ դնշում չունեմ՝ հենց սրա վրեն եմ միտք անում․․․:

Բեզրգյանը նո՚ր իմացավ, թե էսթավուր ղոչաղ փահլևանը խի՞ պտի է՛սքամ դեն ընկնի։