Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

44. ԵՐՈԻՍԱՂԵՄ ԴՈՒ ԳՆԱՑԻՐ

Ավալ ժամանակին մարդ ու կնիկ են ըլնում, ունենում են մի տղա ու մի աբռով-հայով, տնարար հարս, էնքա՛մ ժամասեր, էնքա՛մ աստվածապաշտ, էնքա՛մ աղքատներին ողորմություն տվող, որ էլ ասել չի ուզի:

Էդ հարսը օրեն մի օրը էթում ա իրանց հարևանի տունը, տենում ա հարևանի կնիկը թունդիրը վառել ա, վրեն պղնձով բան ա դրե, էփում ա։ Մոտանում ա պղնձին, խուփը վեր ունում, ի՜նչ տենում՝ միջին մի շան թուլա: Էս որ չի տենում, մազերը գխին բիզ֊բիզ ա ըլնում։

— Ա՛յ մաղխուլվածի կնիկ,— ասում ա,— էդ ի՛նչ ես էփում:

— Քեզանից պահեմ՝ ասսա՛նից ինչ պահեմ,— ասում ա հարևանի կնիկը,— մտքափոխ ի, սիրտս գառան միս ուզեց։ Դե՛, ինձ փող ո՜րդիան ա, որ էթայի առնեի. բերի մեր շան թուլեն մորթեցի, որ էփեմ, ուտեմ։

Էդ հարսն ա՝ էն սհաթը պղինձը թունդրի վրիցը վեր ա ունում, տանում դարակում, բերում լավ սիրունիկ լվանում, թամզացնում, թաղաղտն ջուր դնում թունդրի վրեն. ինքն էլ վազ ա տալի իրանց սուրուի միջիցը մի լխտիկ-մխտիկ[1] գմբռճիկ գառը ջոկում, վեր ունում, բերում մորթում, քերթում, իստկում, եննա կոտորում ա,

  1. Տպագիր տեքստում բանահավաքի ձեռքով մխտիկ բառը ջնջված է (Ծ. Կ.):