Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըտենց նա հա՛ ա ասում, սա՝ չէ՛, նա՝ հա՛, սա՝ չէ՛, խեղճը օրթում- կրակն ա ընկնում, թե Երուսաղեմ չի գնացե՝ կեսուրը չի ավատում։ Կանչում ա իրանց տերտերին։

— Ա՛յ տերտեր,— ասում ա,— քեզ մի խնդիրք ունեմ ասելու։

— Ա՛սա,— ասում ա տերտերը։

— Սրանից մի ամիս աղաք,— ասում ա,— մարդ ու կնիկ գնացել ինք Երուսաղեմ ուխտ։ Գնացինք, գնացինք՝ տեհանք, ըհը՛, հրեն մեր հարսը, մեն֊մենակ, աղաքներիս էթում ա։ Ինչ արինք֊չարինք, որ եննուցը հասնենք, չկարացինք։ Էկանք, էկանք, հասանք Երուսաղեմ։ Գնացինք ժամ, որ աղոթք անենք, տեհանք մեր հարսը մեզանից աղաք ա էկե, բեմի կշտին կաննե, աղոթք ա անում։ Ժամը որ դուս էկավ, գնացինք ժամի դռանը կաննեցինք, որ դուս գա՝ բռնենք։ Ժամը դուս էկավ, խալխը քոմմա իրանց աները քաշվեցին, մեռանք մտիկ անելոն՝ ո՛նչ հարս էրևաց, ո՛նչ զադ։ Հեգսի օրն էլ էկանք՝ էլի ըտենց։ Ուխտներս արինք, պրծանք, վե կացանք եդ էկանք, տեհանք հարսը մեզանից աղաք ա էկե, տանը նստե։ Հարցրի՝ օրթում֊կրակն ընկավ, թե՛ Երուսաղեմ չե՛մ գնացե։ Ա՛յ տերտեր,— ասում ա,— հմի դու կանչա՛ խոստովանացրա, բալքիմ քեզ ասի, տենանք էս ի՛նչ բաս ա։

— Լա՛վ,— ասում ա տերտերը,— ղրկա՛ գա տենամ։

Կեսուրն էթում ա հարսին ղրկում տերտերի կուշտը։ Հարսը գալիս ա տերտերի աջն առնում, աղաքին չոքում։

— Ա՛յ որդի,— ասում ա տերտերը,— լսել եմ դու մեն֊մենակ վեր ես կացե գնացե Երուսաղեմ. դրո՛ւստն ասա գնա՞ցել ես, թե չէ։

Հարսն էլի օրթում֊կրակն ա ընկնում, թե ինքը ո՛նչ Երուսաղեմ ա տեհե, ո՛նչ էլ գիտա Երուսաղեմա ճամփեն դվորն ա։

— Բաս որ էտենց ա, ա՛յ որդի,— վրա ա բերում տերտերը,— մի վարձք արած կըլնես, որ գնացել ա ընչանք Երուսաղեմ հասե։

Հարսը տենում ա տերտերը շատ ա զոռում, նստում ա մին֊մին, տեղը֊տեղին նաղլ անում իրա արած վարձքը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Տերտերն էլ էթում ա կեսորը, կեսառին նաղլ անում։

Կեսուրը, կեսառը, որ իմ անում են բանն ընչումն ա, վազում են հարսի ճակատը պաչում։

— Զորանա՛ս,— ասում են,— ա՛յ որդի․ Երուսաղեմ դո՛ւ գնացիր, չէ թե մենք։