Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

45. ՀՈՐ ՏՎԱԾ ԻՐԵՔ ԽՐԱՏԸ

Ավալ ժամանակին[1] ըլնում ա չիլնում մի մարդ, ունենում ա մի մինուճար տղա: Էդ մարդը չունքի շատ էր ծերացե, դե՛ն ընկե, հա՛յ-հա՛յր գնացե՝ վա՛յ-վա՛յը մնացե, տղին ուզեց՝ քանի սաղ ու կենդանի ա, մի փեշակի տա, բա՛լի իրանից եդը մի կտոր հացի տեր ըլնի, գլուխ պահի: Համա խեղճ հերը ի՛նչ բանի դրեց, ի՛նչ փեշակի տվեց՝ չէլավ, մի տեղ էլա չբնակալեց, թողաց, սալախանի արած ընկավ քուչեքը։

— Ջըհա՛նդամը գյոռը,— ասեց հերը,— ա՛րի դուքան դնեմ տենամ, բալի ընդե սթրում ա։— Բերեց տղին դուքան դրեց։

Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի՝ մի տարի, էս մարդն ա՝ մի դաֆիլ հիվանդանում ա, տեղով֊բարձով թեք ընկնում. կանչում ա աղին։

— Ա՛յ որդի,— ասում ա,— տենում ես հրես մեռնում եմ․ ինձանից եդը ինչ պտի անես. հլա ջահել ես, աշխարի խերն ու շառը չես գիտա: Ո՛րդի,— ասում ա,— քեզ ուզում եմ իրեք խրատ տա. կլսես՝ դո՛ւ գիտաս, չես լսի՝ էլի՛ դու դիտաս, մեղքն ու վարձքը քու շլինքը։

  1. ↑ Տպագիր տեքստում այս բառին հաջորդում է՝ Էջմիածնում, որը ջնջված է բանահավաքի ձեռքով: Ջնջված է նաև այդ բառի մասին տողատակին դրված ծանոթությունը. «Վաղարշապատ գյուղը հաճախ այսպես է կոչվում տեղացիներից (Ծ. Կ.):