Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրանքը լքցրին դուքանը, է՜, ոնց որ կարգն էր դարսոտեցին, իրանց առուտուրին, իրանց բանին կացան:

Անցկացավ մի վախտ, մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, օրեն մի օրը բեզրգյանի կնիկը կպավ մարդի յախեն.— Ա՛յ մարդ,– ասեց,– քեզ մի սըռ պտի ասեմ:

— Ա՛սա,— ասեց,— ա՛յ կնիկ, ասա տենամ ի՛նչ ես ասում։

— Պտի էդ տղին,— ասեց,— ջո՛ւղաբ անես, որ նրա էրեսը էլ չըտենամ։

— Խի՞, ա՛յ կնիկ, քեզ ի՞նչ ա արե,— ասաց մարդը։

— Բա՛ չե՞ս ասի,— ասեց,— ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. ուզում էր իմ «հալալը հարամի»։— Նստում ա մարդին մին-մին նաղլ անում, մնին էրկու ավելացնում։

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ:

— Բա ո՞նց անեմ, ա՛յ կնիկ, էդթավուր աչքաբաց, զուլում տղին ո՞նց ջուղաբ անեմ. գիտա՞ս էս մի քանի ամսումը ինձ աշխարքի խեր ա տվե։ Սավայի էդ,— ասեց,— հեննեն տարով եմ կապնըվե, որ դուս էլ անեմ՝ պտի սաղ տարվա հախը տամ։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— դուս կանես՝ լա՛վ, չես դուս անի՝ ե՛ս գլուխս կառննմ ըստիան կկորչեմ։

Խեղճ մարդը մնացել էր էրկու ջրի արանքին, չէր գիտա ի՛նչ անի, ի՛նչ չանի։ Տղին ջուղաբ աներ պտի սաղ տարվա հախը տար, դուս չաներ՝ չէր ըլնի, կնկա ձեռիցը չպտի պրծներ։

Միտք արեց, միտք արեց, վերջն ասեց.— Բա՛լի կարենամ էդ տղին մի դհով կորցնի, յա սըպանիլ տա, թե չէ էլ ուրիշ ճար իլլաջ չկա։

Էդ բեզրգյանը իրանց տան կշտին մի փուռ ուներ, վե կացավ, գնաց փռնչու յախեն կպավ.— Փռնչի՛,— ասեց,— քեզ մի բան կասեմ, պտի ա՛նկաջ անես։

— Ա՛չքիս վրեն, ա՛ղա ջան, էրկուսն ասա՛,— ասեց փռնչին։

— Էգուց էն գլխեն,— ասեց,— մընին կղրկեմ կուշտդ, կգա կհարցնի, թե. «Աղես ասում էր, ինչ որ քեզ հրամայեցի՝ արե՞ցիր, թե չէ»։ Էս որ կասի, էլ մտիկ չես տա, է՛ն սհաթը վե կունես դրան սաղ-սաղ կկոխես փուռը։

— Լա՛վ,— ասեց փռնչին,— դու ղրկա՛, նրանից դենը ե՛ս գիտամ։