Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իրիկունը տղեն դուքանիցն էկավ տուն, բեզրգյանը նրան, որ ասես, բան չասեց, սաքի թե բանից խաբար չի։ Կնիկը հացը բերեց քցեց, նստեցին, կերան, կշտացան, պրծան, դե՛սից-դե՛նից ասեցին, խոսեցին, զրից արին՝ ընչանք քնելու վախտը։

Քնելու վախտը որ էկավ, բեզրգյանը տղին ասեց.— Է՛գուց էն գլխեն կէթաս մեր փռնչու կուշտը, դուռը կծեծես, կհարցնես. «Աղես ինչ որ հրամայել էր՝ արե՞ցիր, թե չէ»։ Կասես, էլ եդ կէթաս քու բանին։

— Լա՛վ,— ասեց տղեն,— կէթամ կհարցնեմ։

Պառկեցին քնեցին։ Տղեն որ բանից խաբար չէր, էն գլխեն թեզ վե կացավ, շորերը հագավ, էրեսը լվաց, գնաց փռնչու կուշտը, որ բեզրգյանն ինչ ապսպրել էր՝ ասի։ Քարը վե կալավ, որ դուռը ծեծի, մըն էլ տեհավ՝ ծընգ, ժամերը տվին։ Ալբիալը քարը ձեռիցը վե քցեց, հոր վասիաթը միտն ընկավ, ասեց․ «Էթամ ժամ, կենամ ընչանք ժամը դուս գա, էն վախտն էլ փուռը բաց կըլնի, կգամ կասեմ»: Թողաց գնաց ժամ։

Լա՛վ։ Բեզրգյանի կնիկը չունքի մարդի միտքը գիտար, էն գլխեն թեզ վե կացավ, թազա շորերը հագավ, լավ, սիրուն զուգվեց, զարդարվեց, կոկվեց՝ ուրախ-ուրախ գնաց ժամ։ Մի քիչ ժամումը կացավ, աղոթք արեց (աղոթքը գլխնին խռով կենա)[1], ասեց. «Էթա՛մ մի փռնչուն հարցնեմ, տենամ մարդիս ասածն արել ա, թե չէ»։ Մի քանի հետ ծունդր դրեց, էրեսին խաչ հանեց, դուս էկավ, գնաց փռնչու կուշտը, դուռը ծեծեց։

— Էդ ո՞վ ես,— ձեն տվեց փռնչին։

— Ես եմ,— ասեց,— դուռը բա՛ց արա։

Փռնչին դուռը բաց արեց, տեհավ իրա տղի կնիկը։

— Հը՛,— հարցրեց կնիկը,— աղեղ քեզ բան էր հրամայե՝ արե՞ցիր, թե չէ։

Փռնչին էլ ձեն-ծպտոն չհանեց, ալբիալը վե կալավ կնկանը սաղ-սաղ կոխեց թեժ փուռը։ Խեղճը հենց իմացավ աղեն դրա հմար ա թամբահ արե․ «Ո՛վ գիտա,— միտք արեց ինքն իրան,— բալի մի մուխաննաթություն ա արե մարդին, նա էլ ուզում դրան կորցնի»։

Ժամը դուս ա գալի, պրծնում, տղեն գալիս ա փռնչու կուշտը

  1. Փակագծում գրված արտահայտությունը ասացողինն է (Ծ. Կ.):