Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեց, ճամփու դրեց, գնացին։ Ընչանք օրս տղեն չէր գիտա՝ էս աղջիկն ո՛վ ա, ո՛վ չի, հերնըմեր ո՛ւնի, չո՛ւնի, յա ոնց ա էլե, որ սրան յարալու են արե, բերե էն գերեզմանաքարի տակը դրե, թողե գնացե: Որ լավ լավացավ, պրծավ, նոր աղջկանը հարց ու փորձ արեց։

Աղջիկը նստեց մին-մին, տեղը-տեղին նաղլ արեց իրա գլխովը անցկացածը։

— Ե՛ս,— ասեց[1],— թագավորի աղջիկ եմ։ Հերս մի սառաֆ ուներ, ասեց,— դրա տղի աչքն ընկել էր վրես, ուզում էր ինձ առնի։ Էդ սառաֆի տղեն ա՝ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, մարդիկ մեջ քցեց, ինչ արեց, չարեց, չէ՛լավ, հերս ղա՛բուլ չէլավ, նա մի հետ չէ՛ էր ասե՝ է՛ն դիհը կաննե։ Էդ օրվանից սառաֆի տղեն հեննես ինադ ընկավ։ Օրեն մի օրը, իմ ղարավաշների հեննա գնացել ի գեղիցը դուս սեհը անելու։ Հենց գեղիցը մխելի հեռացել ինք, մըն էլ էն տեհանք, մի քանի ձիավոր էն գհիցը դուս էկան, ձիանոնց գլուխը բրախ տվին ու յա՜լլա դպա մեզ։ Էս որ տեհան ղարավաշներս, վախլություններիցը թողին փախան, ես մնացի մեն-մենակ։ Էդ ձիավորներն էկան հասան, տեհա դրանցից մինը էն սառաֆի տղեն, ձիանոնցից վեր էկան, ձեռ ու ոտս կապեցին, վե կալան, տարան։ Ես ուշաթափ էլա, մնացի, էլ միտս չի՝ ո՛ւր տարան, ի՛նչ արին, ի՛նչ չարին․ մենակ էս ա միտս, որ աչքս բաց արի՝ տեհա կշտիդ։

Ղո՞րթ ես ասում, ա՛ղջի, թե սուտ,— հարցրեց տղեն։

— Ղո՛րթ:

— Ղո՞րթ:

— Ղո՛րթ:

— Բաս որ ըտե՛նց ա,— ասեց տղեն,— դու ի՛մն ես, ես՝ քո՛ւնը։

Գնաց էն սհաթը տերտեր կանչեց, էդ տերտերը բերեց դրանց պսակեց, էլան մարդ ու կնիկ։ Ըստե մի քանի վախտ կացան, եննա միտք արին, ասեցին. «Վե կենանք էթանք մեր քաղաքը[2], տենանք ի՛նչ կա, ի՛նչ չկա»: Համա կնկա միտքն ուրիշ էր, նա ուզում էր սառաֆի տղից ինադը հանի, նո՛ր որ սիրտը հովանար։ Ճամփի թադարեք տեհան, ի՛նչ ունեին-չունեին կապռտեցին, ընկան ճամփա՝ դպա իրանց քաղաքը։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ Էջմիածնա, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.)։
  2. Տպագիր տեքստում՝ Էջմիածին. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):