Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասան իրանց քաղաքը, Ըստե աղջկա հորնըմորիցը թաքուն ջոկ օթախ քրեհեցին, կացան: Անցկացավ մի օր, էրկու օր, իրեք օր, տղի ձեռի փողը հատավ, չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի, ո՛ւմ դուռն էթա, ո՛ւմ ձեռը դեմ անի, մի քանի ջահի ուղի, որ սթար անեն, ընչանք տենան վերջներն ի՛նչ ա ըլնում։ Ըսենց օրեն մի օրը տղեն դառը-տխուր նստել էր, մտքի հեննա ընկե։

— Ա՛յ մարդ,— ասեց թագավորի աղջիկը,— ի՞նչ ես միտք անում, ասա տենամ դարտդ ի՞նչ ա. խի՞ ես ըտենց դառը-տխուր նստե, չըլնի՞ ձեռիդ խարջլըղը պրծել ա, ընդուր հմար ես միտք անում։

— Հա՛, ասեց,— ա՛յ կնիկ, քեզանից պահեմ, ասսանից ի՛նչ պահեմ, լափ սըթար-մըթարից ընկել եմ, ո՛նչ փող կա, ո՛նչ զադ. միտք եմ անում, թե մեր վերջն ինչ պտի ըլնի:

Թագավորի աղջիկը էս որ լսեց, էն սհաթը ձեռը տարավ մազերի միջիցը մի ակը հանեց տվեց նրան։

— Ա՛ռ,— ասեց,— էս ակը կտանես բազար, կտաս թագավորի սառաֆի տղին։— Ի՞նչ աժի,— կհարցնես։ Կասի. «Հազար էրկու հարիր մանեթ»։— Բաս որ ըտենց ա,— կասես,— վեց հարիր մանեթ տո՛ւ, էն վեց հարիրն էլ քեզ փե՜շքաշ։ Սավայի էս, ասեց,— բան ա, որ սառաֆի տղեն քեզ կանչի, ասի. «Էթա՛նք մեր տունը ղոնաղ», կէթաս. համա ընենց կանես, որ հեգսի օրն էլ դու նրան բերես մեր տունը։ Իմա՞ցար։

— Իմա՛ցա,— ասեց տղեն,— ոնց որ ասեցիր՝ ընենց էլ կանեմ։

Ակը ձեռիցն առավ, վե կացավ գնաց բազար։ Դե՛, ջորը-մորը փոխել էր, ուրիշ գեյմ մտե, ո՛ր ասես մարդ էլա չճանանչեց նրան, թե ո՛վ ա, ո՛վ չի։ Տարավ դո՛ւզ թագավորի սառաֆի տղի կուշտը, ակը հանեց շանց տվեց։

— Էս ակն ի՞նչ աժի,— հարցրեց։

— Հազար էրկու հարիր մանեթ,— ասեց սառաֆի տղեն։

— Բաս որ ըտենց ա,— ասեց, վեց հարիր մանեթ տո՛ւ, վեց հարիրն էլ քեզ փե՜շքաշ։ Ռա՞զի ես։

— Ռա՛զի եմ,— ասեց սառաֆի տղեն։ Էն սհաթը ուրախ֊ուրախ հանեց, վեց հարիր մանեթը նաղդ համբրեց, ակը ձեռիցն առավ, դեռ հլա իրա միջին էլ ծիծաղաց նրա վրեն, թե էս մարդը